19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Գագիկ Պողոսյանն իր իսկ ցանկությամբ չի առաջադրվում Արտաշատում. Կ. Պողոսյան (տեսանյութ)

Դեռ մինչև հոկտեմբերի 5-ը ժամանակ կա, և մենք դիրքորոշում կհայտնենք, դաշինքը դեռ վերջնական որոշում չունի. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը՝ խոսելով Արտաշատի ընտրություններից:

Նա նշեց նաև, որ իր ազգականը, ով ենթադրվում էր, որ լինելու է թեկնածուն, իր իսկ որոշմամբ է որոշել չառաջադրվել: 

Ոչ Գագիկ Պողոսյանը չի մասնակցելու Արտաշատի քաղաքապետի ընտրություններին»։

Կարինե Պողոսյանի խոսքով՝ Գագիկ Պողոսյանը երբևէ չի էլ ցանկացել առաջադրվել Արտաշատի քաղաքապետի ընտրություններում։ Նա ասաց նաև, որ եղբորն այլ աշխատանքի առաջարկ է եղել, իսկ թե ինչ աշխատանք է, պատգամավորը չասաց։

Հարցին, թե «Ծառուկյան» դաշինքը չի՞ զիջելու դիրքերը Արտաշատի քաղաքապետի ընտրություններում, Կարինե Պողոսյանը պատասխանեց. «Ես հիմա դաշինքի անունից չեմ կարող որևէ բան ասել, որովհետև քննարկումներ են ընթանում, մինչև հոկտեմբերի 5-ը ժամանակ կա, և դուք հստակ կիմանաք որոշման մասին»։

Հարցին, թե համաձայնություն կա Հովիկ Աբրահամյանի հետ ՀՀԿ-ի թեկնածուի հարցում, նա ասաց՝ տեղյակ չէ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ