01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Ովքեր կողմ քվեարկեցին «Ելք»-ի նախագծին

«Ելք»-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը Ազգային ժողովը մերժեց: «ՀՀ մասով ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագծի վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը չընդունվեց՝ 10 կողմ, 79 դեմ և 0 ձեռնպահ քվեարկությամբ:

Նշենք, որ սխալմամբ կողմ էր քվեարկել ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանը, ՀՅԴ-ից Ռոմիկ Մանուկյանն էր նաև կողմ քվեարկել և «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը:

Իսկ «Ելքից» 7 պատգամավոր էր ներկա քվեարկությանը:

Ռոմիկ Մանուկյանը հետագայում մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն էլ է սխալմամբ կողմ քվեարկել, և քարտուղարությանը տեղյակ է պահել հենց քվեարկության ժամանակ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ