25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրքիան չի ողջունում Կատալոնիայի անկախության հանրաքվեն

Թուրքիայի արտաքին գործերի նախարարի խոսնակ Հուսեին Մուֆթուօղլուն խոսել է Կատալոնիայում հոկտեմբերի 1-ին  տեղի ունեցած անկախության հանրաքվեի մասին:

Ըստ թուրքական «Hürriyet» լրատվամիջոցի՝ թուրք պաշտոնյան հայտնել է, որ իրենց համար կարևոր է Իսպանիայի տարածքային ամբողջականության պահպանման հարցը:

«Մենք հետևում ենք Կատալոնիայի ինքնավար մարզի հանրաքվեից հետո տեղի ունեցած զարգացումներին:  Որպես հիմք ենք ընդունում Իսպանիայի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը: Այս գործընթացում կարևոր հանգամանք է ոչ միայն ի կատար ածել Իսպանիայի օրենքները, այլև խուսափել բռնության  միջադեպերից»:

Մուֆթուօղլուն հույս է հայտնել, որ Իսպանիան, ում հետ Թուրքիան լավ հարաբերությունների մեջ է, այս խնդիրը կլուծի ժողովրդավարության և ազգային երկխոսության ճանապարհով:

Հիշեցնենք, որ Իսպանիայից Կատալոնիայի անկախացման օգտին քվեարկել է հանրաքվեին մասնակցածների 90,09 տոկոսը, դեմ է քվեարկել կատալոնացիների 7,87 տոկոսը: Չլրացված է մնացել 2,03 տոկոս քվեաթերթիկ և ևս 0,89 տոկոս քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Իսպանիայի իշխանությունները չեն ճանաչում տեղի ունեցած հանրաքվեն:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ