22 Փետրվարի, Saturday, 2025
KFC

«Գագիկ Ծառուկյանը չի ճնշել Վարդան Ղուկասյանին»

«Պարոն Ծառուկյանի հետ այդ թեմայով խոսելու հնարավորություն չի եղել, նա գործուղման է արտերկիր։ Ինչ վերաբերում է կոնկրետ մեր պատգամավորների հետ կապված այդ հարցին, ապա կուզենայի իմ գործընկերների ուշադրությունը հրավիրել այլ խմբակցությունների, այլ կուսակցությունների ներկայացուցիչների գործողություններին, որոնք ևս օգտվում են վարձով բնակարանի հնարավորությունից»,-այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն՝ անդրադառնալով իրենց խմբակցության պատգամավորների քայլին, որով ԱԺ աշխատակազմ էին դիմել՝ պահանջելով տալ Երևանում իրենց վարձով բնակարանների գումարները, ինչը օրենքով թույլատրելի է:

Հիշեցնենք, որ նման դիմում ներկայացրել էր Վարդան Ղուկասյանը, ապա հետ վերցրել, իսկ մամուլն էլ գրեց, որ Գագիկ Ծառուկյանն է ճնշում գործադրել, որպեսզի պատգամավորը հետ վերցնի դիմումը: Իվետա Տոնոյանը սա հերքեց. «Վարդան Ղուկասյանը ութ օր առաջ հետ է վերցրել դիմումը»։ 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ