07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեր դեմքն ուղղենք դեպի ուսուցիչը. Ռուզան Մուրադյան

Համաձայն ՀՀ Կրթության մասին օրենքի. «Կրթության ոլորտում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումն է։»

Այսօր մենք գիտենք, որ մրցունակության կարևորագույն գործոնը մարդկային կապիտալն է, հանրակրթությունը արդյունավետ և մրցունակ կապիտալ ստեղծելու հիմքն է, իսկ դպրոցի հենասյունը ուսուցիչն է: Մարդկային հզոր ներուժ ունեցող կապիտալի ձևավորման գործում այսօր ժամանակի մարտահրավերներին համընթաց 21-րդ դարի նոր կոմպետենցիաների պահանջով արդեն քննադատական մտածողություն ունեցող, միջմշակութային հաղորդակցման և համագործակցության կարողություններ ունեցող, ՏՀՏ հմտություններին տիրապետող անձի ձևավորման գործում մենք ունենք նոր խնդիրներ, որոնց լուծողը դարձյալ ուսուցիչն է:Սա է պատճառը, որ մեր պետությունը պատշաճ ուշադրության և հոգածության  ներքո է պահում ուսուցչին՝ որպես այն կարևորագույն մասնագետի, որը ստեղծում, ամրապնդում, ամրացնում է պետության հիմքը և ձևավորում է քաղաքացիներ, ովքեր պատրաստ պետք է լինեն պայքարելու հարափոփոխ աշխարհում, պայքարելու նոր մարտահրավերների դեմ և ունենալու ձեռքբերումներ և հաղթանակներ՝ ի նպաստ իրենց երկրի:Տարիների ընթացքում մեր պետությունը ուսուցչի նկատմամբ իր երախտիքն արտահայտելու բազմաթիվ առիթներ է ստեղծել. շուրջ մեկ տասնամյակից ավել արդեն պետականորեն հոկտեմբերի 5-ին նշվում է ուսուցչի տոնը:Վերը թվարկածը իրավիճակի նկարագրություն է և ծրագրեր, որոնք ամրագրված են տարբեր փաստաթղթղերում, բայց ցանկացած փաստաթղթղում ամրագրված ծրագիր եթե չդառնա իրականություն այն անձի մասնակցությամբ, ով հավատում է այդ ծրագրին և այն մոտեցումներով, որոնք իրականում բխում են մեր երկրի շահերից, ապա մենք կունենանք ընդամենը գրված լավագույն ծրագիր:Դրա համար բոլորիս կոչ եմ անում, որպեսզի կանգնենք ուսուցչի կողքին, մեր դեմքն ուղղենք դեպի ուսուցիչը, որպես հանրային արժեք՝ բարձրացնենք ուսուցչի վարկանիշը, որը դարերով ենք արել առանց որևէ պետական փաստաթղթի կամ օրենքի նախագծի:

Շնորհավո́ր տոնդ, սիրելի′ ուսուցիչ, չմոռանանք, որ հանճարն անգամ ուսուցիչ է ունեցել, դուք անանուն, ձեր սաներն անվանի ուսուցիչներ, խոնարհվում ենք ձեր առջև:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ