08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ռուսաստանը հրաժարվել է Թուրքիային տրամադրել S-400 ՀՕՊ համակարգերի գաղտնաբառերը

Ռուսաստանի դաշնությունը (ՌԴ) հրաժարվել է կատարել Թուրքիայի խնդրանքը, որով պաշտոնական Անկարան ցանկանում էր  ստանալ  S-400 ՀՕՊ  համակարգերի գաղտնաբառերը:

Այդ մասին հայտնում է «Sputniknews» լրատվամիջոցի թուրքական ծառայությունը` հղում անելով ռուսական «Gazeta» լրատվակայքին:

Միջանկյալ հիշեցնենք, որ Թուրքիան ու Ռուսաստանը  արդեն ստորագրել են S-400-ների վերաբերյալ վաճառքի պայմանագիրը: 

«Մենք մերժեցինք թուրքերի այն պահանջը, որով նրանք ցանկանում էին տեսնել S-400-ների մեխանիզմը: Այդ իսկ պատճառով համակարգերի  ներսում կտեղադրվեն ռուսական արտադրության յուրային-օտար ճանաչման համակարգեր: Նրանք ցանկանում էին, որ իրենց տրամադրվի համակարգերի գաղտնաբառերը, սակայն մենք մերժեցինք նրանց»,-նշում է աղբյուրը:

Թեմայի շուրջ խոսել է նաև Ռուսաստանի անվտանգության, պաշտպանության և իրավակարգի հարցերով զբաղվող ակադեմիայի նախագահ Վիկտոր Յեսինը: Վերջինս նշել է, որ, երբ երկրների միջև ստորագրվում են նման տեսակի զենքերի վաճառքի վերաբերյալ պայմանագրեր, ապա գնորդը իրավունք չունի տեղեկություն ստանալ համակարգերի ներքին մեխանիզմների մասին: Բացի այդ ըստ նրա՝ գնող կողմը պարտավորություն է ստանձնում, որ այդ համակարգերը չի փոխանցի երրորդ կողմին:

Ռուս պաշտոնյան հավելել է, որ   գնորդին  չի տրամադրվի նաև որևէ տեղեկություն, թե ինչպես է S-400-ը արտադրվել:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ