23 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Համարյա մեկ դար նկարահանվում է … Նարա Շլեպչյանը հոգնել է /ֆոտո/

Հայաստանի ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանը երեկ Արաբկիրում մասնակցում էր ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպմանը: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ոչ ոք իրեն չի պարտադրել հանդիպման գալու: Ուղղակի ինքը այդ տարածքում է բնակվում ու հետաքրքիր է` առաջին դեմքից լսել Հայաստանի ապագա տեսլականի մասին: Նկատելով մուտքի մոտ մեծ հերթը` տիկին Նարան նեղսրտեց: “Ռաիսա Մկտչյանն […]

Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացնողները խոստովանել են

Ս.թ փետրվարի 7-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Ալբերտի Հարությունյանը: Ա. Պողոսյանը և Ս. Հարությունյանը […]

Ես Սերժ Սարգսյանի դեմ պայքար չունեմ. Արման Մելիքյան

Նախագահի թեկնածու Արման Մելիքյանն ինքնաբացարկ չի հայտարարում: Նա շարունակելու է ընտրապայքարը, բայց պասիվ քարոզչության տարբերակով: Արման Մելիքյանն արդեն կանխատեսում է, որ ընտրություններից հետո փողոցային բախումներ չեն լինելու, հաշիվներ չեն մաքրելու, բայց ընտրակեղծարարության համար դռները փակ չեն լինելու: “Ինչու՞ պետք է ընտրողը իր քվեն տա ձեզ” հարցին, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախագահի թեկնածուն պատասխանեց. “Ընտրողը պետք […]

Արա դուք ո՞վ եք, որ ձեզ վրա կրակեն. Վահան Հովհաննիսյանը` Պարույր Հայրիկյանին

Արդյոք ընդդիմությունը կանաչ լույս վառեց իշխանության համար` հաստատելով վերջինիս վերընտրությունը, Վահան Հովհաննիսյանը նշեց. “Ի՞նչ կապ ունի կանաչ լույս ես վառել, թե չես վառել: Կանաչ եւ կարմիր լույսը կանոնավոր վարորդների համար են: Կանաչի տակ քշում են, կարմիրի տակ կանգնում են, իսկ մեր երկրում բոլորը դեղին լույսով են շարժվում: Եվ այս ընթացքում ոչ միայն մենք ենք նկատել, […]

ՀՀՇ-ի վարչապետն է եղել, իմը չի եղել, իրենց ընկերն է եղել, ինչպե՞ս կարելի էր …

՛՛Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՛՛ կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանի համար զարմանալի է, թե ինչու ՀԱԿ-ը չսատարեց իրենց մասը կազմող ՛՛Ազատություն՛՛ կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին նախագահական ընտրություններում: ՛՛Պիտի ուրախ լինեին, մեր գործընկերն է: Իհարկե, միշտ չէ, որ համընկել են իմ ու Բագրատյանի կարծիքները, նա ՀՀՇ-ի վարչապետն է եղել, իմը չի եղել, իրենց ընկերն է եղել, հաջողված գործեր կային, ինչպե՞ս […]

Հետաքրքիր է լինելու ընտրություններից հետո. քաղաքագետ

Ընտրությունների հետ կապված հետաքրքիր ժամանակահատված էր սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածը`մինչ Գագիկ Ծառուկյանի հայտարարութունը չառաջադրվելու վերաբերյալ: Այն որ ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն թեկնածություններ չառաջադրեցին, դա ևս հետաքրքիր էր: Ամեն դեպքում ընտրություններով ոչինչ չի ավարտվում. հետաքրքիր կլինի ՀԱԿ-ի ճակատագիրը, կարևոր պաշտոնների հետ կապված հնարավոր փոփոխությունները, Րաֆֆի Հովհաննիսյանի հետագա դերակատարումը:   Այսօր “Հենարան” ակումբում կարծիք հայտնեց Կովկաս ինստիտուտի տնօրեն, […]

Գիմիշյանն իր ՀԱԿ-ը կստեղծի՝ Զուրաբյանից ու Մանուկյանից հեռու

՛՛Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՛՛ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը ողջունում է առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ի փոխարեն կուսակցություն ստեղծելու գաղափարը: Սակայն ողջունելու պատճառը ոչ թե այն է, որ Գիմիշյանը ևս ցանկանում է միանալ այդ կուսակցությանը, այլ այն, որ Գիմիշյանը հույս ունի, որ ՀՀՇ-ը և մի քանի այլ կուսակցություններ կհեռանան ՀԱԿ-ից, և ինքը կկարողանա վերակազմավորել ՀԱԿ-ը: ՛՛Եթե […]

ԱՄՆ-ին է մոտենում “Նեմո” փոթորիկը

ԱՄՆ-ի արեւելյան ափերին է մոտենում “Նեմո” ձյունախառը փոթորիկը: Աղետի հարվածի տակ են հայտնվել Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը: Սպասվում է, որ ձյան ծածկույթը կհասնի 30-50 սմ-ի, իսկ հյուսիսային նահանգներում այն հնարավոր է նույնիսկ մեկ մետրի հասնի: Բոստոնի մերձափնյա շրջաններում հնարավոր է ջրհեղեղ: Քամու արագությունը կհասնի ժամում 65 կմ-ի, իսկ ջերմաստիճանը կտրուկ կնվազի, գրում է “pravda.ru”-ն: Նյու […]

Անհանգիստ գիշեր է ունեցել

‘’Բավականին անհանգիստ գիշեր ենք ունեցել’’,- ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն այսպես կեսկատակ արձագանքեց ՀԱԿ-ի կուսակցություն դառնալու մասին հարցին` նշելով, որ այս պահին որևէ մեկնաբանություն տալը տեղին չէ, քանի դեռ միայն գաղափարն է դաշտում: Նրա խոսքով,  ՀԱԿ-ը նախ պետք է անցնի բավականին լուրջ իրավական ճանապարհ,  հստակցեցվի, թե ինչ ուժեր են մտնում, ինչ գաղափարախոսությամբ եւ  սկզբունքով […]

Արամ Մանուկյանը չի ուզում, որ ՀՀՇ-ն լուծարվի

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն այսօր պարզաբանել է ՀՀՇ-ի լուծարվել –չլուծարվելու մասին հարցը ՀԱԿ կուսակցություն ստեղծելու պարագայում: ‘’Իսկապես կուսակցություն կուսակցության մեջ լինել չի կարող: Օրենքը դա թույլ չի տալիս, օրենքը թույլ է տալիս ստեղծել նոր քաղաքական միավոր անհատների նախաձեռնությամբ, քաղաքական միավորների միավորմամբ,  քաղաքական միավորների միաձուլմամբ, ինքնալուծարմամբ , վերակազմակերպվելով’’, -նշեց նա` հավելելով, որ քննարկումների արդյունքում կորոշվի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի