05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դուք պարզապես ”փողոցի կռիվ” եք անում. արդարացնում են Շուշանին

Ֆեյսբուք սոցիալական ցանցում շարունակվում են քննարկումները ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր երգչուհի Շուշան Պետրոսյանի գործունեության շուրջ:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը գրում է. 

”ՖԲ-ացված Հայաստան եւ այդ Հայաստանում ձեզ տեր աստծու տեղ դրած որոշ “սկզբունքայիններ”, իբր հայացք եւ դիրքորոշում ունեք, ձեր իրավունքն է, ապրեք դրանց մեջ, բայց եւ մի հարձակվեք այլոց վրա, ովքեր ձեր նման չեն մտածում եւ ունեն այլ դիրքորոշում: 

Շուշանը բաց եւ հրապարակային արտահայտում է իր դիրքորոշումը եւ դա ազնիվ է, իսկ դուք պարզապես ”փողոցի կռիվ” եք անում … եւ անզորությունից անձնական վիրավորանքներ եք հասցնում:

Մի անցեք մարդու եւ մարդկայինի սահմանը, սոցցանցերը մի դարձրեք չարության ցանցեր…. Վստահ եմ՝ այս գրառումից հետո իմ հասցեին եւս անառողջ աղմուկ կտարածեք, բայց նախապես ասում եմ` պատասխանելու արժանի չեմ համարելու”:

Լրագրող Պետրոս Ղազարյանն էլ հավելել է. ”Հարգելի FB օգտատերեր, ձեր անվիճարկելի իրավունքն է քննադատել Շուշան Պետրոսյանին։ Բայց երբ դուք Շուշանին անձնական վիրավորանքներ եք հասցնում, ցուցադրում եք ոչ թե վերջինիս սխալականությունը, այլ ձեր անդաստիարակությունը։ Բանավեճի մեջ ոչ կոռեկտ պահվածքը արժեզրկում է տվյալ մարդու դավանած գաղափարները”։

Ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Իսրայելյանն այսպիսի գրառում է կատարել. 

”Իմ կարծիքով սխալ է, երբ արվեստի մարդը սկսում է զբաղվել քաղաքականությամբ: Իր այդ գործունեության ֆոնի վրա շատ հաճախ սկսում է տհաճ դառնալ նաեւ նրա արվեստը: Եթե նա իշխանության կողմից է, ապա ընդդիմությունն է նրան քլնգում:

Իսկ եթե ընդդիմության կողմից է, ապա իշխանամետներն են նրան քլնգում: Ասածիս մեջ համոզվելու համար կարող եք կարդալ այս երկու օրվա ընթացքում մարդկանց հնչեցրած կարծիքները Ռուբեն Հախվերդյանի եւ Շուշան Պետրոսյանի մասին”:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ