17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Առանց “Ռոմեո Ջուլիետի” կամ նոր-նոր հասավ Աջափնյակ

Ըստ Henaran.am-ի  աղբյուրների` նախօրեին Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի կրթության բաժնի պատասխանատուները “խորհրդավոր ընթրիքի” մոտիվներով հանդիպում են ունեցել վարչական շրջանի դպրոցների մանկավարժների հետ եւ խստագույնս հրահանգել` որեւէ դրամաշորթություն ու դրամահավաքություն դպրոցներում այլեւս չպետք է լինի:

Ասել է թե` Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի արդեն մի քանի տարվա վաղեմություն ունեցող հրամանը, նաեւ նրա հաճախակի հորդորները արատավոր երեւույթները բացառելու վերաբերյալ նոր-նոր հասան Աջափնյակ:

Մեր զրուցակցի խոսքով,  եթե լինեն բողոքներ ու դրանք ստացվեն ոչ թե գրեթե հատուկ այդ նպատակով  նախարարությունում գործող “թեժ գծին”, այլ դրանք հրապարակվեն մամուլում , ապա տվյալ դպրոցի տնօրենը լուրջ “վնասներ” կկրի:

“Վնասներ”-ի բովանդակությունը չեն բացատրել, բայց ներկաները հասկացել են, որ դրանք վերաբերում են տարբեր հարցեր լուծելու համար ֆինանսական միջոցների պարբերական հատկացումներ  համայնքային բյուջեից (ստացման կողքին հանգիստ կարելի է ավելացնել`  յուրացում), նաեւ անձնական մակարդակում որոշակի արտոնություններ ուսուցիչների համար, տարատեսակ համաժողովների-գիտաժողովների մասնակցություն եւ շատ ու շատ այլ հարցեր:

“Պրոբլեմը նրանում է, որ հրահանգը այդքան էլ ակտուալ չի` կենղացային այս բարդ պայմաններում, այն էլ մեր պես ոչ այդքան հարուստ համայնքում դրամահավաքություն-դրամաշորթություն հասկացությունը վաղուց է դուրս եկել գործառույթից:

Առաջ մարտի 8, ապրիլի 7, ուսուցչի տոն` այդ տոներին անգամ թանկարժեք մատանիներ կարող էին նվեր տալ կամ որ նոր-նոր էր մոդա ընկել “Ռոմեո եւ Ջուլիետ” թանկարժեք սպասքից` մեր դպրոցի բոլոր դասատուները դրանից ստացան նվեր:

Իսկ հիմա հազիվ կարողանում ենք գումար հավաքել, որ երեխաներին տարին մի անգամ տանենք թատրոն կամ կինո, էն էլ ոչ բոլոր աշակերտներն են կարողանում գալ…. Անիմաստ հավաք էր մի խոսքով”,- եզրափակեց մեր զրուցակից  ուսուցիչը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ