17 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԱՊՀ դիտորդական խումբը սկսում է աշխատանքները. գնահատականները միայն սեփական դիտարկումներով /վիդեո/

Այսօր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի դիտորդական առաքելության պատվիրակությանը` ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղեկալ Վլադիմիր Գարկունի գլխավորությամբ: Հանդիպումից հետո Գարկունը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց` իրենք այսօրվանից սկսում են աշխատանքը: Գարկունը նշեց, որ իրենք դիտորդական առաքության մեծ փորձ ունեն և գնահատականներ կտան ու եզրակացություններ կանեն միայն հենվելով սեփական դիտարկումների վրա: ԱՊՀ […]

Րաֆֆու

Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն իր քարոզարշավն այսօր սկսել է ”Ժառանգության” գրասենյակից՝ նպատակ ունենալով շրջել մայրաքաղաքի կենտրոնում։ Քարոզարաշավը դարձյալ նույն տրամաբանությամբ էր շարունակվում: Քաղաքացիների հետ ձեռքով բարևում էր շփվում , զրուցում ու շարժվում առաջ:  Բարևում էր անգամ մայթերում կայանած մեքենաների վարորդներին, հարցնում նրանց երեխաների առողջության ու բարեկեցության մասին մասին, մաղթում լավ ապագա:  ”Ես Ձեզ արդեն երրորդ […]

Բաքվին չի հաջողվելու մեկուսացնել Արցախը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը  տարվա ամփոփիչ ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին: Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ հարցին, թե օրերս Ադրբեջանում որոշում ընդունվեց, որը իբր ուղղված է այդ երկրի օդային սահմանների պաշտպանությանը, բայց իրականում փորձ է արվում օրենքի ուժ տալ Ադրբեջանի կողմից արված սպառնալիքներին, ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանը աղմկում է եւ աղմկելով փորձում է քաղաքականացնել […]

Ադրբեջանը մնում է ԵԽԽՎ մոնիտորինգի տակ

Նախօրեին ԵԽԽՎ-ի երեկոյան նստաշրջանում, որտեղ որոշվել է Ադրբեջանին մոնիտորինգի տակ պահել,  քննարկվել է 2 զեկույց` Ադրբեջանի վերաբերյալ: Պեդրո Ագրամունտի եւ Ժոզեֆ Գրեշի զեկույցի հիման վրա ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի դատական համակարգում անկախության բացակայության վերաբերյալ եւ կոչ է արել այդ երկրի իշխանություններին “ժողովրդավարական ինստիտուտներին վերաբերող օրենսդրական դաշտը կատարելագործել”: ԵԽԽՎ-ն մտահոգություն ունի նաեւ կապված ադրբեջանական խորհրդարանի […]

Թեկնածուն հայտարարեց, որ իրեն գաղտնալսում են

‘’Ազգային համաձայնություն’’ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօր վերահաստատել է իր մտադրությունը` քվեարկությունից տասը օր առաջ հանել թեկնածությունը եւ նույն քայլն առաջարկել մյուս թեկնածուներին: Բանախոսը հույս է հայտնել, որ  ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Արման Մելիքյանը կմիանա իրեն: Թեկնածուն հայտարարել է , որ իր եւ ընտանիքի անդամների հեռախոսազանգերը գաղտնալսվում են: Արամ Հարությունյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանին, ինչպես […]

Բանակի 21-րդ տարեդարձին կմասնակցեն օտարերկրյա բարձրաստիճան զինվորականներ

ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով հունվարի 25-ից Հայաստան են ժամանելու սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականներ. Ռուսաստանից` գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Չոբանյանը, գեներալ-մայոր Ռոման Հարությունովը, Լիբանանից` բրիգադի գեներալ Փանոս Մանջյանը, Չիլիից` ծովակալ Հեռնան Կույումջյանը, Ֆրանսիայից` գնդապետ Ռուբիկ Գալստանյանը: Այցելության շրջանակներում բարձրաստիճան զինվորականները կմասնակցեն մի շարք միջոցառումների:  

Մյուս անգամ “դուշ” է տանելու հետը ու փողոցում լողանալու է

”Թեկնածուն շքեղ 21 մերսեդեսներով, պաստառներով ման է գալիս, մի քիչ թերություն եղավ միայն, թիմը մի քիչ լավ չի արձագանքում, մարդը ելութ է ունենում պաթոսով, ստիպված ասում է այստեղ կարելի է ծափահարել”,-այսպես այսօր ասուլիսում ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վարած քարոզարշավը մեկնաբանեց նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Նա հորդորեց Հովհաննիսյանին հարցնել, թե ԱԺ ընտրություններից մինչև այսօր երբ […]

Պանիխիդաս այսօր է, վաղն էլ թաղումս է. Արտաշես Ալեքսանյան

Դերասան Արտաշես Ալեքսանյանն այսօր ասուլիսի էր հրավիրված, սակայն չներկայացավ: Henaran.am-ի հետ զրույցում դերասանն ասաց, որ ընկերոջ մեքենայի անիվը վնասվել էր  և նա ճանապարհին էր մնացել: ”Գնացի, օգնեցի, եկա”,-նշեց Ալեքսանյանը, հավելելով, թե ասուլիսի ավարտին “հասել է”: Դերասանը հերքեց հրապարակված տեղեկությունը, թե ինքը ավտովթարի է ենթարկվել և ասաց. ”Պանիխիդաս այսօր է, վաղն էլ թաղումս է”:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է ընտրությունների վերաբերյալ առաջին զեկույցը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, հւնվարի 10-16-ին իրականացրած դիտարկման արդյունքների հիման վրա, հունվարի 23-ին հրապարակել է  ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը: Այն կազմված է 12 գլխից, որոնցում ներկայացված է ընտրական գործընթացների կազմակերպման, ընտրողների եւ թեկնածուների գրացման ընթացակարգը, բողոքների եւ դիմումների ներկայացման կարգը եւ այլ տեղեկություններ: Առայժմ որեւէ գնահատական ընտրությունների վերաբերյալ չի ներկայացվում: Մանրամասներն այստեղ` http://www.osce.org/hy/odihr/elections/98891:

ՀԱԿ-ը` իշխանությանը հարմար ընդդիմություն

Քրիստոնեադեմոկրատական  կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ իշխանությունը փորձում է իր համար ‘’հարմար’’ ընդդիմություն ստեղծել` ի դեմս ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի: Ստեղծված պայամններում, երբ ՀԱԿ-ը վերածվել է սովորական խորհրդարանական ընդդիմության եւ նախագահական ընտրական  գործընթացներից դուրս է մնացել, արդյո՞ք ՀԱԿ-ն էլ իշխանության համար հարմար ընդդիմություն չէ: Henaran.am-ի այս հարցին Սոս Գիմիշյանը պատասխանեց. ‘’Այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի