23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Երկիրը անկառավարելիության հասցնելու ավելի լավ ծրագիր չէի կարող պատկերացնել, քան Րաֆֆու պահանջներն են

Երկիրը անկառավարելիության հասցնելու ավելի լավ ծրագիր չէի կարող պատկերացնել, քան Րաֆֆու պահանջներն են: Այսպես է գնահատում ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀՇ նախկին անդամ Արա Սահակյանը Րաֆֆի Հովհաննիսյանի առաջ քաշած 3 պահանջները` ԱԺ արտահերթ ընտրություններ իրականացնելու, Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու եւ վերահսկողական ֆունկցիաներ կիրառելու առնչությամբ: “… Կներեք մենք այդպես երկիր չենք կառուցել”,- ասել է “Ռէվոլյուցիայի” հյուրը:

Արա Սահակյանը հարց է հնչեցրել` իսկ ով երաշխքի կտա, որ նոր ձեւավորված խորհրդարանը կգնա սահմանադրական փոփոխությունների ճանապարհով: “Րաֆֆու շուրջ 5-6 հազար մարդ է հավաքվել, իրեն նախագահ է հռչակել:

Բացի սա ես ուրիշ ոչինչ չեմ հասկանում դեռ”,-նշել է ԱԺ նախկին փոխխոսնակը, հավելելով, որ շատ գործիչներ հարթակում` նրա կողքին չեն հայտնվում, որովհետեւ չգիտեն` ինչ է նա ուզում եւ ուր է տանում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ