24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Ղարաբաղ՝ ծիծաղասեր հայերի երկիր”

Գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում լույս տեսած “Ղարաբաղ՝  ծիծաղասեր հայերի երկիր”(Karabach – das Land der lachenden Armenier) գիրքը արդեն մեծ տարածում ունի նաեւ մայրաքաղաք Բեռլինում:

“Արցախը, որը կոչվում է նաեւ  Լեռնային Ղարաբաղ,  եղել է պատմական Հայաստանի մի մասը“, -սա գերմաներեն գրքի առաջին նախադասությունն է: Այն փաստագրական ու պատմական ակնարկ չէ, ոչ էլ ողբերգական տեսարաններ նկարագրող երկ: Այս գիրքը նորովի է ներկայացնում Արցախն աշխարհին:

Գրքում հավաքագրված են երգիծական մանրապատումներ Արցախի մասին, անեկդոտներ, ինչպես նաեւ ասացվածքներ: Եւ այս ամենն ուղեկցվում է Արցախի պատմության, աշխարհագրական ու մշակութային առանձնահատկությունների, ավանդույթների նկարագրություններով:

Գրքի հեղինակներն են Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի պրոռեկտոր, պրոֆ. Ղարիբ Բաբայանը եւ մասնագիտությամբ լրագրող, արցախյան արմատներ ունեցող  Արմեն Արզումանյանը, ով արդեն 20 տարի է, ինչ բնակվում է Գերմանիայում:

“Պետք է հումորով վերաբերել ցանկացած իրավիճակի, սա թերեւս հայի, հատկապես ղարաբաղցու մոտեցումն է, ինչն էլ դրված է այս գրքի հիմքում եւ հենց հումորի, կատակի ու ծածաղի միջոցով էլ փորձում ենք ներկայացնել Արցախը գերմանական հասարակությանը: Ներկայացման այս տարբերակը կարծես թե առավել ընկալելի է գերմանացիների համար“,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արմեն Արզումանյանը:

Ըստ հեղինակի՝  նման կերպ օտարերկրացիներն իրենք են շահագրգիռ՝ Արցախի մասին առավել տեղեկություններ իմանալու համար: Իսկ դա փաստւմ է գրքի հանդեպ ունեցած հետաքրքրությունը: Սակայն մյուս կողմից՝ Արզումանյանը ցավով նշում է, որ հեղինակներն իրնենք միայնակ են գրքի տարածման գործում՝ թեկուզ միայն հենց Բեռլինում: Հայկական շահագրգիռ կառույցների մասնակցությունը թերեւս  առավել քան պարտավորեցնող է այս հարցում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ