Կնշվի ՊԷՆ-ի օրը
Արդեն 27 տարի է, ինչ մարտի 3-ը նշվում է որպես գրողի օր: Այլ կերպ ՊԷՆ-ի(անգլերեն հապավում`Պ- պոետ,Է-էսեիստ,Ն-նովել) օրն է:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:
Նրա խոսքով, օրը չէր նշվում խորհրդային տարիներին, քանի որ քարոզում է խոսքի ազատություն: “Գրողների միությունը համախմբում է շուրջ 500 գործիչ: Գրողների միությունը 140 մլն դրամ է ստանում բյուջեից, որը բավարարում է 200-250 անուն գրքերի տպագրության համար: Բացի պետական աջակցությունից կան նաեւ անհատներ,ովքեր իրենց նպաստն ունեն ոլորտի հետագա գործունեությունն ապահովելո համար”,-ասաց Լեւոն Անանյանը`հավելելով, որ մեծ է նաեւ հրատարակչությունների դերը:
Նրա խոսքով,այժմ պահանջարկ կա Նարեկացու, Թումանյանի ստեղծագործությունների նկատմամբ:
Գրողների միության նախագահի խոսքով,ամենադժվար հարցը հոնորարի խնդիրն է.”Պետական ծրագրերի միայն խորհրդանշական թվեր են տրվում որպես հոնորար:
Նախատեսում ենք ստեղծել հիմնադրամ,որտեղ յուրաքանչյուր բանկ տարեկան իր ներդրումը կունենա,որը կօգտագործվի զուտ հոնորարների համար”: