15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կուլակաթափություն չի լինելու /վիդեո,ֆոտո /

Հ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը  նախընտրական քարոզարշավը այսօր շարունակեց մայրաքաղաքի Դավիթաշեն համայնքի ընտրողների հետ: “Մենք 5 տարի առաջ էլ ենք պայմանգիր կնքել, որին հետեւեցին տարիներ, երբ մենք հաղթահարեցինք մի քանի ճգնաժամեր, անկանխատեսելի եւ բարդ մարտահրավերներ, հաղթահարեցինք մեր երկրի ներսում առկա ճգնաժամը: Պետք է խոստովանեմ, որ այդ ճգնաժամերը մի քիչ շատ ստացվեցին, մի քանի նախագահներին կբավականացներ, […]

ԿԸՀ 3 օր է տվել էպոսագետ թեկնածուին

ԿԸՀ մամուլի ծառայությունը տեղեկացնում է` ”Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում իրականացրել է լսումներ` 2013թ. հունվարի 24-ի ԿԸՀ որոշմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում: Համաձայն նշված որոշման` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ–վերստուգիչ ծառայությունը, նախընտրական քարոզչության ֆինանսավորման նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով, նախընտրական քարոզչության ժամանակահատվածում պարբերաբար շրջայցեր է կազմակերպել: Հերթական շրջայցը կազմակերպվել է […]

ՀՀՇ-ն նիստ է հրավիրել

Հունվարի 25-ին տեղի ունեցավ Հայոց Համազգային Շարժում կուսակցության նորընտիր վարչության եւ հանրապետական խորհրդի ընդլայնված նիստ: ՀՀՇ հանրապետական խորհուրդը,  ՀՀՇ Կանոնադրության համաձայն, միաձայն քվեարկության  հաստատեց  ՀՀՇ վարչության նախագահին, փոխնախագահին ու գործադիր քարտուղարին: ՀՀՇ վարչությունը հաստատեց  ՀՀՇ Վանաձորի, Արմավիրի, Էջմիածնի, Աբովյանի, Չարենցավանի, Շենգավիթի, Էրեբունում Բերդի, Մարալիկի, Հրազդանի եւ Աշտարակի տարածքային խորհուրդների նախագահաներին, ամփոփեց ընտրական հանձնաժողովներում կուսակցության անդամների […]

”Չընդունեց պարգևը ամբիցիոզ դադյաների թելադրանքով”. քննադատեցին Հենրիխին

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի ”Շախտյորի” ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը թեև չէր ընդգրկվել նախորդ տարվա լավագույն մարզիկների տասնյակում, սակայն ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը ցանկացել էր նրան պարգևատրել ՀԱՕԿ-ի բարձրագույն պարգևով՝ ”Ոսկե շղթա” շքանշանով: Այսօր սպորտի նախարարությունում տասը լավագույն մարզիկների հետ կապված դժգոհությունների վերաբերյալ ծավալված քննարկումից հետո Henaran.am-ը խնդրեց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին մեկնաբանել ֆուտբոլիստի […]

Նախարարները վարչապետին զեկուցել են

Կառավարությունում շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ 2012 թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների, ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, […]

Տեր Շմավոնի ”հանդուրժողականությունը” /վիդեո/

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը ԳԱԱ շենքի դիմաց շարունակում է իր հացադուլը:  Henaran.am-ն այսօր եւս այցելեց հացադուլավոր թեկնածուին, որն ինչպես արդեն տեղեկացրել ենք, հացադուլի երրորդ օրվանից սկսած լրագրողների հետ շփումները սահմանափակել է միայն 14:00-14:30-նն ընկած ժամանակահատվածով: Մեր այցելության պահին ԳԱԱ-ում ակադեմիկոս, ֆիզիկոս Համլետ Վարդապետյանի հոգեհանգստյան արարողությունը պետք է լիներ կամ արդեն տեղի էր ունեցել: Մինչ […]

”Կարող եմ հստակ ասել, որ իմ տղային սպանողը եղել է Մարտին Ջհանգիրյանը”

”Մենք դարձել ենք փաստաբան, իրավաբան, քննիչ, մեր երեխաների գործերը արդեն 5-6 տարի դատարաններում է և մինչ օրս  վերջնական պատասխան մենք չենք ստացել”:  Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասացին բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները: Նրանցից յուրաքանչյուրը մեկ անգամ ևս ներկայացրեց որդիների մահվան հանգամանքների վերաբերյալ տվյալները:   Բանակում մահացած Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, հստակ գիտի, […]

Բժշկական քոլեջի մոտից առեւանգել են Զարուհուն

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի`Կորյուն Գ.-ի և Քաջիկ Մ.-ի:   Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, 02.05.2012 թ. Կորյունի համար ամուսնության նպատակով անչափահաս Զարուհի Մ.-ին առևանգելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով, նույն օրը Երևան քաղաքի Էրեբունի բժշկական քոլեջի 3-րդ մասնաշենքի դիմացից բռնություն գործադրելու […]

Սերժ Սարգսյանը կարեւորել է դիտորդների մասնագիտական գործունեությունը

Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Տալյավինիի հետ: Սերժ Սարգսյանը կարևորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը՝ որպես առաջին հերթին մասնագիտական գործունեություն, որի նպատակը փաստերի հիման վրա ընտրական գործընթացների մասին մասնագիտական եզրակացություն անելն է և առաքելությանը մաղթել է հաջողություններ: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավին […]

Երևանի մամուլի ակումբը կոչ է անում

Երևանի մամուլի ակումբը հայտարարություն է տարածել, որով բանավեճի կոչ է անում: ”Մեր հանրությունում բավականին տարածված է այն կարծիքը, որ ներկայիս ընտրարշավը մրցակցային ու բովանդակային չէ, որ նախագահի հնարավոր թեկնածուների ծրագրերի ու դիրքորոշումների քննարկումն էապես ուշացել է այն պատճառով, որ գրեթե մինչեւ վերջին պահն անորոշ էր, թե Ազգային ժողովում ՀՀԿ-ից հետո առավել մեծ ներկայացվածություն ունեցող խորհրդարանական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի