17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ժամանակը ցույց կտա, թե ում քայլերն են իմիտացիոն. Բիշարյանի ակնարկը “Ժառանգությանը”

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշայանն այսօր ԱԺ ճեպազրուցների ժամին պատասխանեց ԱԺ Ժառանգություն խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի ակնարկին, թե ընդդիմադիր թեկնածուներից մեկը 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո պաշտոն ստացավ` դառնալով ‘’հանցագործի հանցակից’’:

Հեղինե Բիշարյանը քաղաքական գնահատակներ տալիս կոռեկտության կոչ արեց ու նշեց.’’Մարդիկ նախ պետք է տեղյակ լինեն քաղաքական մշակույթից, հետո նոր խոսեն’’: Բիշարյանի խոսքով, քաղաքական ուժերն իրենց են որոշում, թե ընտրություններից հետո իրենք ինչպես են աշխատում եւ ամբողջ աշխարհում քաղաքական մշակույթի ընդունված ձեւ է, երբ ընդդիմությունը կոալիցիա է կազմում իշխանության հետ:

Հեղինե Բիշարյանն ասաց, որ նման հայտարարություններ անողներին, անկախ նրանից, քաղաքական գործիչ է, իր կենսագրությունն ու փորձը թույլ է տալիս նման հայտարարություններ անել, թե ոչ, խորհուրդ է տալիս լավ մտածել , նոր ինչ-որ բան հայտարարել:

ՕԵԿ-ական մեկ այլ պատգամավոր`  Հովհաննես Մարգարյանն էլ ասաց, թե չի կարծում, թե Զարուհի Փոստանջյանն անձնավորված հայտարարություններ է արել: Հովհաննես Մարգարյանն ասաց, որ  ՕԵԿ-ը երբեք քվե չի գողացել, այնուհետ քաղաքական գիտելիքներից խոսեց.’’Էլեմենտար քաղաքական գիտելիքներ է անհրաժեշտ, իմանալու համար, որ կոալիցիա չեն մտնում, այլ  կոալիցիա կազմում են եւ ընդհանրապես, քաղաքական  գործչի համար 5 կոպեկի խելք է պետք , հասկանալու համար, որ որ դաշինք ոչ թե մտնում են այլ կազմում’’:

 Հովհաննես Մարգարյանն ասաց, թե ՕԵԿ-ի համար ժողովրդի ապահշգան ավելին արժեն, քան նեղ կուսակցական, քաղաքական շահերը: Այսքանով ՕԵԿ-ի պատասխանը Ժառանգությանը չսահմանափակվեց: Հեղինե Բիշարյանն էլ իր հերթին ակնարկ արեց.’’ Թե ում քայլերն են իմիտացիոն, ումը՝ ոչ, ժամանակը ցույց կտա, իսկ եթե այնքան ուժեղ են ուզում լինել, որքան Արթուր Բաղդասարյանը, ապա պետք է վեր կանգնեն մորթապաշտ քայլերից և ժողովրդի մասին մտածեն: Այսօր խաթարել դասապրոցեսը եւ դրանով ցույց տալ, թե ինրենք ազգային քայլեր են կատարում, սա էլ դատապարտված է իմ նման մանկավարժի կողմից’’:

Լրագրողների դիտարկմանը, թե դասադուլը Ժառանգությունը չի կազմակերպել, տիկին Բիշարյանն ասաց, թե իր համար միեւնույնն է, ով է կազմակերխում: Խոսելով ձետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքներից, նա նշեց, որ տվյալ քաղաքական ուժերը ունեցել են հանձնաժողովի անդամներ եւ եթե նրանք են իրենց դավաճանել, ապա ինչ են պահանջում: ‘’Սատարեիք մի քանի ընդդիմադիր ուժերով միմյանց, պահպանեիք ձեր քվեները’’,-նշեց նա ու հավելեց, թե համապատասխան դիմում բողոքներ չեն եղել :

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ