17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռուբեն Ջաղինյանը նշանակվեց 6 տարով

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Ռուբեն Ջաղինյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ հիմք ընդունելով ”Հեռուստատեսության և ռադիոյի մասին” ՀՀ օրենքը և հաշվի առնելով ՀՀ նախագահի 2013թ. փետրվարի 6-ի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի որոշումը:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մինչ Հանրապետության ղեկավարի հրամանագիրը, ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովը, փետրվարի 26-ի նիստում քննարկելով մրցույթին մասնակցելու համար ներկայացված 2 դիմումը, որոշում է կայացրել հաղթող ճանաչել մրցույթի պահանջները բավարարող դիմումատուներին՝ Ռուբեն Վլադիմիրի Ջաղինյանին և Աստղիկ Շամսի Ավետիսյանին:

 Ներկայացնում ենք  Ռուբեն Ջաղինյանի կենսագրությունը:

Ծնվել է 1969 թվականի ապրիլի 28-ին, Երևանում (Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ): 1994թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը:

 1987-1989թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:

 Աշխատանքային գործունեություն

1991 թվականից մինչ նշանակումը եղել է «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը,

2005-2009թթ.- «Երևան» ամսագրի նախագծի ղեկավար,

2005թ.-ից` Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի (IATR /ՌԴ/ ) ակադեմիկոս,

2006թ.-ից` Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ,

2006 – 2011թթ.- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի ոլորտի մենեջմենտ» կուրսի ղեկավար,

Աշխատանքային գործունեության ընթացքում հանդես է եկել որպես մի շարք նախագծերի և հեռուստատեսային ֆիլմաշարերի հեղինակ և պրոդյուսեր.

  • USAID, UNICEF, UNESCO, «Save the children» և այլ կազմակերպությունների հետ համատեղ իրականացված սոցիալական նախագծերի,
  • Ռուսաստանի Դաշնության մի շարք հեռուստաընկերությունների (ОРТ, РТР, СТС ) հետ համատեղ նախագծերի,
  • միջազգային հեղինակավոր մրցանակների արժանացած երաժշտական նախագծերի  /(«Երևան- տրանզիտ» (2006-2009), «Հայկական ջազ- 70»` Ջազի տարվա շրջանակներում (2008)/,
  • փաստավավերագրական ֆիլմերի /«Քանի դեռ  կամ» (2000), «Հրաշագործի աշունը» (2008), «Մի լուսանկարի պատմություն» (2009), «Արվեստակիրներ» – 24  վավերագրական կինոնկարներից բաղկացած  ֆիլմաշար հայ ազգային մշակույթում նշանակալի ներդրում  ունեցող անհատների մասին (2009-2012) և այլն/
  • լայնածավալ միջոցառումների / «Հատուկ նշանակության երգեր»` նվիրված Հայկական ազգային բանակի տարեդարձին (2007), «Էրեբունի-Երևան»` Քաղաքի օրվա տոնակատարության կապակցությամբ (2007, 2009, 2010, 2012) և այլն/
  • թատերական բեմադրությունների / բալետ «Սպարտակ» (2009)- բեմադրությունը` Յուրի Գրիգորովիչի (ՌԴ), օպերա «Աիդա» (2010) – բեմադրությունը` Մարիո Կոռադիի (Իտալիա) /

1991-1994թթ.` ՈւՀԱ   (1992-ին և 1994-ին բարձրագույն լիգայի չեմպիոն` Երևանի բժշկական ինստիտուտի թիմի կազմում):

 Պարգևներ

2007թ. – «Գարեգին Նժդեհ» մեդալ՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` Ազգային բանակի կայացմանը և հզորացմանն ուղղված նշանակալի ավանդի համար:

2008թ.- Մովսես Խորենացու մեդալ` հայկական մշակույթի ասպարեզում ունեցած ստեղծագործական ձեռքբերումների համար:

2008թ. – ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ` հայկական ջազի 70-ամյակին նվիրված տոնակատարության (Armenian Jazz 70) կազմակերպման համար:

2009թ. – ՀՀ Նախագահի մրցանակ՝ արվեստի բնագավառում ներդրած ավանդի համար:

 Ընտանիք

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ