09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Հայաստանի և Գերմանիայի միջև նախաստորագրվել է կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր

 Այսօր ՀՀ ֆինանսների նախարարությունում ս.թ. փետրվարի 25-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում հայկական և գերմանական պատվիրակությունների միջև տեղի ունե-ցած բանակցությունների արդյունքում նախաստորագրվեց ‘’Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև եկա­մուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կան­խար­գե­լելու մասին’’ համաձայնագիրը:  

Այն նպատակ ունի առավել ակտիվացնել Հայաստանի Հան­րա­պե­տու­թյան և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև առևտրատնտեսական կապերը, խթա­նել ներդրումների կատարումը, բարելավել գործարար միջավայրը, ինչպես նաև բարձ­րաց­նել երկու երկրների հարկային մարմինների միջև համագործակցության արդյունավե­տու­թյունը:

Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու պետություններում համապատասխան ներ­պե­տա­կան ընթացակարգերն անցնելուց հետո:

 Henaran.am-ին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ