11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Արգամիչը` առաջիններից մեկը

Ըստ օրվա մամուլի հրապարակումների, ՀՀԿ-ում դժգոհություններ կան Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից եւ կուսակցության ներսում բավական լուրջ կոալիցիա է ձեւավորվել: Տարոն Մարգարյանին առաջիկայում քաղաքապետի պաշտոնում ցանկանում են տեսնել միայն վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովն ու մի քանի հին ՀՀԿ-ականներ: Իսկ կուսակցության ներսում շատերը, այդ թվում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, աշխատել են ամեն գնով դեմ գնալ այդ որոշմանը:

Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այդ տեղեկությունը հերյուրանք համարեց: “Տարոն Մարգարյանի թեկնածությունը առաջարկել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Գործադիր մարմնի բոլոր անդամները ողջունել են այդ որոշումը եւ միաձայն քվեարկել”,-ասաց խոսնակը:

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի դեմ լինելուն, ապա Շարմազանովի խոսքով, Հովիկ Աբրահամյանն առաջիններից մեկն է եղել, որ կողմ է արտահայտվել, որ ՀՀԿ խմբակցության Երեւանի ավագանու ցուցակը գլխավորի Տարոն  Մարգարյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ