13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Պետական հանձնաժողովի անդրանիկ նիստում

Փետրվարի 22-ին Կառավարության նիստերի դահլիճում Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և վարչապետ Արայիկ Հարությունյանի համանախագահությամբ տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողովի առաջին նիստը: Ա. Ղուլյանը խորհրդանշական է համարել հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի մասին 1991թ. սեպտեմբերի 2-ի պատմական նստաշրջանի նույն դահլիճում ազդարարելը, որը պետք է ոգևորություն հաղորդի հանձնաժողովի անդամներին: Օրակարգում […]

ՀՀ ԱԺ «Դասական արվեստի տարածում» ծրագրի շրջանակում կայացել է համերգ

Փետրվարի 20-ին մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի նախաձեռնած «Դասական արվեստի տարածում» ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի բարձր հովանու ներքո: Ծրագրի շրջանակում նախատեսվում է դասական արվեստի բոլոր ճյուղերի տարածումը՝ համերգների, ցուցահանդեսների եւ այլ միջոցառումների անցկացմամբ: Առաջին միջոցառումը, որը հանդիսացավ ծրագրի մեկնարկ, «Ղազարոս Սարյանի» լարային քառյակի դասական երաժշտության համերգն էր, որը կայացավ Ստեփանակերտում: Համերգի ընթացքում հնչել են հայ […]

Գալուստ Սահակյանը դուրս է գրվել հիվանդանոցից

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին, փետրվարի 21-ի երեկոյան դուրս են գրել հիվանդանոցից։ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությանից տեղեկացնում են , որ Գալուստ Սահակյանի առողջական վիճակը բավարար է եւ նրան այսօր դուրս են գրել։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին փետրվարի 17-ի երեկոյան շտապ տեղափոխել են 1-ին համալսարանական հիվանդանոց, քանի որ ճնշման կտրուկ տատանում […]

Ինչո՞ւ են ԵՏՄ երկրներից ներկրվող ավտոմեքենաները հարկվում ԱԱՀ- ով. Պարզաբանում

ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստան ավտոմեքենաներ ներմուծելիս ֆիզիկական անձանց նկատմամբ ավելացված արժեքի հարկի կիրառման հարցին հարկ է անդրադառնալ ԵԱՏՄ շրջանակում առևտրի խոչընդոտների առավել լայն համատեքստում: Սույն թվականի փետրվարի 8-ին տեսակոնֆերանսի միջոցով Երևանի, Մոսկվայի և Աստանայի միջև կազմակերպված ասուլիսի ընթացքում ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան իր խոսքում անդրադարձել է ԵԱՏՄ-ում դեռևս առկա առևտրի խոչընդոտներին: […]

Մեր իրավունքը մենք պաշտպանեցինք մեր արյան գնով. Բակո Սահակյան

Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մեր կարևորագույն պետական տոներից մեկի` Արցախի վերածննդի օրվա առթիվ: 28 տարի առաջ Արցախն իսկապես […]

ՀՀ բնապահպանության նախարարը ճանապարհել է ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարին

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան Ա. Սորոկինին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Ա. Սորոկինին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։ Նախարար Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով դեսպանին սերտ համագործակցության համար, ընդգծել է, որ շնորհիվ վերջինիս մասնագիտական և մարդկային բարձր որակների՝ […]

Վարչապետն ընդունել է դպրոցականներին

Գիրք նվիրելու օրվա և Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա առթիվ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում հյուրընկալել է հանրապետության մի քանի դպրոցների աշակերտների: Կառավարության ղեկավարին այցելելու՝ օրվա խորհրդին համահունչ նախաձեռնությունը դպրոցականներինն էր. նրանք շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին Գիրք նվիրելու օրվա առթիվ, հատվածներ արտասանել տարբեր գրողների ստեղծագործություններից և վարչապետին գրքեր են նվիրել: Իր հերթին շնորհավորելով երեխաներին օրվա առթիվ՝ Հովիկ […]

Նախագահը խորհրդակցությունների շարք է սկսել

Նախագահի նստավայրում մեկնարկել է արտերկրում և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության դեսպանների և առաքելության ղեկավարների հետ խորհրդակցությունների շարք: Ի լրումն արտաքին քաղաքականության ոլորտում երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի, խորհրդակցությունների ընթացքում կքննարկվեն ՀՀ տնտեսական շահերն առաջ մղելու նոր հնարավորությունները, դեսպանընկալ պետությունների հետ տնտեսական կապերի՝ նոր նախագծերի, ներդրումների և առևտրաշրջանառության ավելացման հնարավորությունները, ինչպես նաև կրթության, առողջապահության և մշակույթի ոլորտներում […]

Դպրոցականները գրքերով շտապել են ԱԺ

Փետրվարի 19-ը հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, եւ այդ օրը 2008 թվականից ի վեր Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Այդ օրն անցկացվում են տարբեր գրական միջոցառումներ: Օրվա տոնական ավանդույթներից մեկը միմյանց հետաքրքիր գիրք նվիրելն է: Գեղեցիկ այս օրը հիշարժան դարձնելու համար Ազգային ժողով էին այցելել Երեւանի մի շարք դպրոցների բարձրդասարանցիներ, որոնց հետ հանդիպել են […]

Կառավարությունում շարունակվել են ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ ընդլայնված կազմով խորհրդակցություն, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել և քննարկվել են կոնկրետ հարկատեսակներին առնչվող առաջարկություններ, որոնց վերաբերյալ իրենց տեսակետներն ու մոտեցումներն են ներկայացրել Էկոնոմիկայի, Առողջապահության, Կրթության և գիտության, Գյուղատնտեսության, Տրանսպորտի և կապի նախարարությունների ներկայացուցիչները: Կառավարության ղեկավարը կարևորել է Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ ինտենսիվ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի