23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀ բնապահպանության նախարարը ճանապարհել է ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարին

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան Ա. Սորոկինին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Ա. Սորոկինին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։

Նախարար Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով դեսպանին սերտ համագործակցության համար, ընդգծել է, որ շնորհիվ վերջինիս մասնագիտական և մարդկային բարձր որակների՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ բնապահպանության նախարարության միջև կապն առավել արդյունավետ է եղել:

Արամայիս Գրիգորյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությունն Օրհուսի կոնվենցիայի շրջանակներում իրականացվող ազգային օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքներին, հույս հայտնելով, որ այս գործողությունները ևս խթան կհանդիսանան բնապահպանության ոլորտի խնդիրների լուծման կատարելագործման ասպարեզում:

Արամայիս Գրիգորյանը սերտ և ակտիվ համագործակցության համար շնորհակալագիր է հանձնել դեսպան Սորոկինին, մաղթել նրան բազում հաջողություններ հետագա բոլոր նախաձեռնություններում՝ հույս հայտնելով, որ ԵԱՀԿ և ՀՀ ԲՆ փոխգործակցության այս աշխատաոճը կշարունակվի նաև առաջիկայում:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն կարևորում է բնապահպանության ոլորտի խնդիրների օրենսդրական կարգավորումների բարելավումը և բնապահպանական խնդիրների կարգավորման գործում հասարակայնության ակտիվ մասնակցությունը:

Դեսպանը  շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի, արդյունավետ համագործակցության, և համատեղ կատարված աշխատանքների համար։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ