13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նոր նախագահ ունի

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 19-­ի հրամանագրով Վազգեն Ռշտունին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահ: Ըստ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տարածված հաղորդագրության, ՀՀ նախագահի հրամանագրում ասված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55­րդ հոդվածի 11­րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 145­րդ հոդվածը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի փետրվարի 12­ի ԱԽ­3­Ո­2 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ. Վազգեն Ռշտունուն նշանակել […]

Ֆինանսների նախարարությունը հրաժարվում է զարգացման ֆոնդի միջոցներից` հօգուտ պետբյուջեի

  Կառավարության այսօրվա նիստում ֆինանսների նախարարությունը առաջարկել է փոխել «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի այն դրույթը, համաձայն որի, պետական կառավարչական հիմնարկների, ոչ առևտրային կամակերպությունների, ինչպես նաև համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետությանը, համայնքին սեփականության իրավունքով պատկանող հարյուր տոկոս բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից ՀՀ օրենքներով սահմանված հարկերը, տուրքերը, պարտադիր այլ վճարները, հարկվող շրջանառությունները և եկամուտները թաքցնելը կամ պակաս ցույց տալը […]

Քաղաքաշինության փոխնախարարն ազատվել է պաշտոնից

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Ռուզան Ալավերդյանն ազատվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք կառավարության մամուլի ծառայությունից: Որոշման մեջ նշվում է, որ Ռուզան Ալավերդյանն ազատվել է ՀՀ նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն: Նշենք, որ անկուակցական Ռուզան Ալավերդյանը քաղաքաշինության նախարարություն աշխատում է արդեն 16 […]

Դիտարկումն անցել է առանց միջադեպերի

 Փետրվարի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի հյուսիսային ուղղությամբ: ԼՂՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության համաձայն ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաև ԵԱՀԿ […]

80 անպտուղ զույգ է բուժվել պետպատվերի շրջանակում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: Իր ղեկավարած գերատեսչության 2015 թ. կատարած աշխատանքների վերաբերյալ զեկուցումով է հանդես եկել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա զեկուցել է, որ առողջապահության նախարարության […]

Վերահսկողական տեսչությունը կվերածվի վերահսկողության տեսչական մարմնի. Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված նախագիծ, որը վերաբերվում է կառավարության` 2015 թվականի հունվարի 30-ի «Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ սահմանելու մասին» որոշմանը: Որոշման ընդունումը պայմանավորված է կառավարության` էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմին ստեղծելու, շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կանոնադրությունը, կառուցվածքը, ամրակցվող գույքի ցանկը հաստատելու […]

Գալուստ Սահակյանը ցավակցում է

ՀՀ Ազգային ժողովի նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Խորապես վշտացած եմ ռեժիսոր, սցենարիստ, արվեստի վաստակավոր գործիչ Արման Մանարյանի մահվան կապակցությամբ: Արման Մանարյանը մեր կինոարվեստի այն տաղանդավոր դեմքերից էր, ում անվան հետ է կապվում հայ կինոյի մի հարուստ ժամանակահատված: Նրա գործունեությունը՝ ի դեմս իր նկարահանած եւ իր մասնակցությամբ ստեղծված կինոֆիլմերի, մեր մշակույթի մնայուն էջերից է, էջեր, որոնք նրա նվիրումի,աշխատասիրության ու արվեստի […]

Հրաժեշտի հանդիպում ՀՀ- Վրաստանի դեսպանի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 17-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ, ով ավարտում է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը: ՀՀ ԱԺ նախագահը արդյունավետ է գնահատել դեսպանի աշխատանքը մեր երկրում եւ նշել, որ բազմաթիվ հանդիպումների ընթացքում քննարկված խնդիրների լուծումը նպաստել է հայ-վրացական համգործակցության առաջընթացին: Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ առաջիկայում թե՛ համագործակցությունը […]

Վարչապետը հանձնարարել է ուշադրություն դարձնել ապօրինի ծառահատումների խնդրին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նշել է, որ վերջին երկու տարիներին կատարած աշխատանքների արդյունքում ապօրինի շահագործվող հորատանցքերի լուծարման, կոնսերվացման, փականային ռեժիմի բերման, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվությամբ […]

2016 թ.-ին Մշակույթի նախարարությունը մեծ անելիքներ ունի- ՀՀ Վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը զեկուցել է, որ 2015 թ. մշակույթի ոլորտի առաջնահերթությունների և գերակա խնդիրների լուծման նպատակով ՀՀ կառավարություն են ներկայացվել  «Պատմության և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի