13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Գորիկ Հակոբյանը ազատվել է ՀՀ ԱԱԾ պաշտոնից եւ նշանակվել ՀՀ նախագահի խորհրդական

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը, Գորիկ Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ Հակոբյանը […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ: «Ձեր անցած երկար ու բեղմնավոր ուղին նշանավորվել է բազում ձեռքբերումներով: Դուք մեծ ավանդ եք ներդրել հայ և համաշխարհային դասական պարարվեստի զարգացման և տարածման գործում, կերտել մնայուն և անմոռաց կերպարներ: Այսօր էլ շարունակելով Ձեր հայրենանվեր գործունեությունը՝ որակական նոր […]

Աշխատանքային այցով Արցախում է ՀՀ ԱԺ նախագահը

Այսօր Արցախ է ժամանել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Հայաստանի խորհրդարանի ղեկավարին այցի ընթացքում ուղեկցում են մշտական հանձնաժողովների նախագահներ Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը, պատգամավոր Թեւան Պողոսյանը, աշխատակազմի վարչության պետեր: Հյուրերին Շուշիի մատույցներում դիմավորել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Աշխատանքային այցի ծրագրի մեկնարկին ՀՀ Ազգային ժողովի նախագահը եւ պատվիրակությունը Արցախի խորհրդարանի փոխնախագահ […]

Վարչապետը հանձնարարականներ է տվել Հյուսիս­- հարավ ծրագրի պատասխանատուներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով քննարկվել և հաստատվել են «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ 2» (հատուկ գործողություններ) վարկային համաձայնագրի շրջանակում Երևանի արևմտյան շրջանցող ճանապարհի Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների մրցույթի գնահատման […]

Սահմա­նա­դրա­կան բարեփոխումները ապահովող մասնագիտական խորհրդակցական խորհուրդ կստեղծվի

Կարևորելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի սեպ­տեմ­բերի 4-ի ՆՀ-207-Ն հրամանագրով նախաձեռնված սահմանադրական բարե­փո­խում­ների իրավական ապահովման գործընթացի պատշաճ կազմակերպումը, նպատակ ունենալով ապահովելու իրավունքի գերակայության սկզբունքի հե­տևո­­ղա­կան իրացումը, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշ­խա­վոր­ման իրավական կառուցակարգերի հետագա կատարելագործումը, իշխանու­թյուն­ների լիարժեք հավասարակշռումը և հանրային կառավարման արդյունա­վետու­թյունը, ելնելով 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ […]

Ազատվել է պաշտոնից

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Սարգսյանին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, Սինգապուրի Հանրապետությունում և Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Ազատվել է աշխատանքից եւ նշանակվել դեսպան

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության  եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ՀՀ նախագահի հրամարագրով  Սերգեյ Մանասարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Մեկ այլ հրամանագրով Սերգեյ Մանասարյանը նշանակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:  

ՀՀ ԱԺ նախագահը կմեկնի Արցախ

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ վաղը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով (փետրվարի 11-12-ը) կլինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

Վարչապետը հանդիպել է Սերբիայի Ազգային ժողովի նախագահին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչին: Ողջունելով Սերբիայի ԱԺ նախագահին՝ վարչապետը նշել է, որ հայ-սերբական բարեկամությունը դարերի պատմություն ունի, և անհրաժեշտ է հետևողական ջանքեր գործադրել երկկողմ կապերի խորացման դրական դինամիկան պահպանելու, ինչպես նաև տնտեսական, մշակութային, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության առկա մեծ ներուժն իրացնելու համար: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել խորհրդարան ական դիվանագիտության […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽ Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի նախագահ Յան Զահրադիլին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի նախագահ Յան Զահրադիլին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, այդ թվում՝ ԵՄ խորհրդարանական փոխգործակցությանը, ԵՄ աջակցությամբ ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է առաջ մղելու Եվրոպական միության հետ փոխգործակցությունը բարեփոխումների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի