17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սահմա­նա­դրա­կան բարեփոխումները ապահովող մասնագիտական խորհրդակցական խորհուրդ կստեղծվի

Կարևորելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի սեպ­տեմ­բերի 4-ի ՆՀ-207-Ն հրամանագրով նախաձեռնված սահմանադրական բարե­փո­խում­ների իրավական ապահովման գործընթացի պատշաճ կազմակերպումը,

նպատակ ունենալով ապահովելու իրավունքի գերակայության սկզբունքի հե­տևո­­ղա­կան իրացումը, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշ­խա­վոր­ման իրավական կառուցակարգերի հետագա կատարելագործումը, իշխանու­թյուն­ների լիարժեք հավասարակշռումը և հանրային կառավարման արդյունա­վետու­թյունը,

ելնելով 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ Սահ­­­մանա­դրության նոր դրույթների ամբողջական կենսագործման, ընդունման ենթա­կա իրավական ակտերի շրջանակի հստակեցման, դրանց մշակման գործընթացի հա­մա­­կարգ­ման անհրաժեշտությունից,

ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրա­պետու­թյան Սահմանադրության 49-րդ հոդվածով, 55-րդ հոդվածի 6-րդ կետով և 56-րդ հոդ­վածով՝  ո ր ո շ ու մ  ե մ.

  1. 1. Հաստատել 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Հայաս­տանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով (այսուհետ՝ Սահ­մա­նադրության փոփոխություններ) անվանականորեն սահմանված և ընդունման, փո­փոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը՝ համաձայն 1-ին հավելվածի։
  2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմա­նա­դրա­կան բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհուրդ:
  3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմա­նա­դրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի անհատական կազմը` համաձայն 2-րդ հավելվածի:
  4. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահ­մա­նա­դրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի գործունեության կարգը՝ համաձայն 3-րդ հավելվածի:
  5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝

1) ապահովել սույն հրամանագրի 1-ին հավելվածում նշված օրենքների նա­խա­գծե­րի մշակումը և դրանք սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել Հա­յաս­տա­նի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը.

2) քննարկել և մեկամսյա ժամկետում հաստատել Սահմանադրության փոփո­խու­թյունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հի­ման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը, ապա­հո­­վել դրանց նախագծերի մշակումը և դրանք սահմանված կարգով և ժամ­կետ­ներում ներ­կայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկ­մանը.

3) քննարկել և երկամսյա ժամկետում հաստատել Սահմանադրության փոփո­խու­թյուններով պայմանավորված՝ ընդունման,  փոփոխման կամ լրացման ենթակա՝ սույն հրամանագրի մեջ չնշված այլ օրենքների ցանկը, ապահովել դրանց նախագծերի մշա­կու­մը և դրանք սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել Հայաս­տանի Հան­րապետության Ազգային ժողովի քննարկմանը.

4) կազմակերպել և ապահովել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակ­տե­րի համապատասխանեցումը Սահմանադրության փոփոխություններին և դրանց հի­ման վրա ընդունված օրենքներին.

5) Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ ընդունման, փո­փոխ­ման կամ լրացման ենթակա օրենքների շրջանակի հստակեցման, դրանց մշակ­ման և ընդունման գործընթացում մասնագիտական աջակցություն, այդ թվում՝ խորհրդա­­տվություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախա­գահին առըն­թեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մաս­նա­գիտական խորհրդակցական խորհրդին մշակման փուլում տրա­մադրել սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված ցանկերը և սույն հրամանագրի 1-ին հավելվածում նշված օրենքների նախագծերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված ցանկերում ընդգրկված օրենքների նախագծերը.

6) սույն կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջների կատարումն ապա­հովել մինչև 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահ­մա­նադրության բոլոր դրույթների  ուժի մեջ մտնելը։

  1. Սույն հրամանագրի 1-ին հավելվածում նշված օրենքների ցանկի 4-րդ սյու­նա­կում առաջինը հիշատակված մարմինը տվյալ օրենքի նախագիծը (նախագծերի փաթե­թը) մշակելու համար հիմնական պատասխանատուն է։ Սյունակում նշված մյուս մար­մինը հիմնական պատասխանատու մարմին կարող է ներկայացնել առաջարկու­թյուններ, առար­կու­թյուն­ներ և անհրաժեշտ նյութեր՝ հիմնական պատասխանատու մարմ­նի կողմից համապատասխան օրենքների նախագծերը (նա­խագծերի փաթեթը) սահմանված կարգով և ժամկետներում մշակելու և իրավասու պետական մարմին ներկայացնելու նպատակով:
  2. Սույն հրամանագրի 1-ին հավելվածում նշված օրենքների ցանկի 5-րդ և 6-րդ կետերում հիշատակված օրենքների նախագծերը մշակման փուլում ենթակա են քննարկ­ման՝ համապատասխանաբար դատական իշխանության ինքնա­կառա­վար­ման մարմինների և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխա­տա­կազմի հետ։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ն Ա Խ Ա Գ Ա Հ                                                                                 Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

2016թ. փետրվարի 10
Երևան
ՆՀ- 170 -Ա

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ