26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարչապետը հանդիպել է Սերբիայի Ազգային ժողովի նախագահին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչին:

Ողջունելով Սերբիայի ԱԺ նախագահին՝ վարչապետը նշել է, որ հայ-սերբական բարեկամությունը դարերի պատմություն ունի, և անհրաժեշտ է հետևողական ջանքեր գործադրել երկկողմ կապերի խորացման դրական դինամիկան պահպանելու, ինչպես նաև տնտեսական, մշակութային, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության առկա մեծ ներուժն իրացնելու համար: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել խորհրդարան ական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում և կարևորել Հայաստանի ու Սերբիայի խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի ակտիվ աշխատանքը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մայա Գոյկովիչը ևս փաստել է, որ հայ և սերբ ժողովուրդներն ունեն դարավոր պատմամշակութային կապեր, որոնք անհրաժեշտ է պահպանել և սերտացնել:

Սերբիայի ԱԺ նախագահն անհրաժեշտ է համարել երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացումը, ինչն էապես կնպաստի բոլոր բնագավառներում փոխշահավետ համագործակցության ակտիվացմանը: Նրա խոսքով՝ Հայաստանի և Սերբիայի միջև ներկայում ծավալվում է ինտենսիվ երկխոսություն, այդ թվում նաև՝ միջխորհրդարանական Զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Այս առումով երկուստեք կարևորվել են փոխադարձ այցերն ու գործարար շփումները: Հանդիպմանն արծարծվել են նաև միջազգային կառույցներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման խնդրին՝ վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ Հայաստանը ԼՂ հիմնախնդրի կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, բացառապես խաղաղ ճանապարհով, և այս ձևաչափից դուրս հիմնախնդրի որևէ քննարկում վնասում է խաղաղ բանակցային գործընթացին: Իր հերթին տիկին Գոյկովիչը շեշտել է, որ Սերբիան մշտապես ընդգծում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, երկխոսության և խաղաղ բանակցությունների ճանապարհով:

Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Սերբիայի ԱԺ նախագահի այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի և կնպաստի հայ-սերբական համագործակցության ակտիվացմանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ