13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սեյրան Օհանյանն ընդունել է ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետին

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորած պատվիրակության` Հայաստանի Հանրապետություն կատարած այցի (2016թ. հունվարի 27-29-ը) շրջանակներում հունվարի 29-ին ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետին ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը: […]

Նախագահն այցելել է Գրականության և արվեստի թանգարան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան և Հայաստանի ազգային պատկերասրահ: Թանգարանում Հանրապետության Նախագահը դիտել է «Միջին Արևելքի արվեստ. Մարկոս և Սաբրինա Գրիգորյանների հավաքածու» ցուցահանդեսը: 2500 բնօրինակ ցուցանմուշներ ընդգրկող հարուստ հավաքածուի ցուցադրման համար Գրականության և արվեստի թանգարանի կողմից ժամանակին հատկացված տարածքը հիմնանորոգվել և նոր մշտական ցուցադրությամբ է ներկայացել ՀՀ […]

Կառավարությունում քննարկվել են

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի զարգացման հարցերի շուրջ: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Քննարկվել են, մասնավորապես, Հայաստանում գյուղացիական կոոպերատիվների կայացմանը և ամրապնդմանը, պետական աջակցության մեխանիզմների կատարելագործմանն առնչվող հարցեր: Արծարծվել են «Գյուղացիական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի կիրարկմանը և օրենքից բխող ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է […]

Հայտնաբերվել է նոր հանցագործության մասին տվյալներ

Անհայտ անձը 2015 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Ֆրունզե փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է  Հրաչյա Ջ.-ին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս: Այս մասին հայտնում է հաըուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին […]

Դատավորներ է նշանակել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ հունվարի 29-ին, հրամանագիր է ստորագրել. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի հունվարի 15-ի ԱԽ-1-Ե-1, ԱԽ-1-Ե-2 և ԱԽ-1-Ե-3 որոշումներով ներկայացված եզրակացությունները` ո ր ո շ ու մ ե մ. 1. Արսեն ՍԱՐԴԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության […]

ԱՄՆ դեսպանատան հարեւանությամբ կկառուցվի ԱՄԷ-ի դեսպանատունը

Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 63.1-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, ինչպես նաեւ 2009 թվականի հունիսի 21-ի «ՀՀ կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու նպատակով հողատարածքի նվիրատվության մասին» համաձայնագրի 2-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այսօր կհաստատվի Գույքի նվիրատվության մասին որոշում: Սույն որոշման համաձայն Երեւանի քաղաքային համայնքի սեփականությունը համարվող Ծովակալ […]

«Նորանկախ մեր պետականության ամենաթանկ ու նվիրական ձեռքբերումն է Հայոց բանակի կազմավորումը»

Հայոց բանակը նորանկախ մեր պետականության ամենաթանկ ու նվիրական ձեռքբերումն է: Այս մասին Հայոց բանակի օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում նշել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Նա իր ուղերձում, մասնավորապես, ասել է. «Համայն հայության նվիրական սրբավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայոց բանակի օրվա առիթով բերում ենք Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքը մեր ժողովրդին, մեր հաղթական […]

Նախագահը մասնակցել է

ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է մայրաքաղաքում ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա են եղել նաև ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարները, ՀՀ զինված ուժերի բարձրագույն ղեկավար կազմը, գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր, գիտության և կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Հանրապետության Նախագահը […]

«Երախտիք ու խոնարհում մեր անձնվեր հերոսների հիշատակին»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, այսօր մենք տոնում ենք մեր ժողովրդի ամենանվիրական տոներից մեկը՝ Հայոց բանակի ծննդյան օրը: Բանակ, որը, լինելով մեր անկախ պետականության թերևս ամենակարևոր ձեռքբերումներից մեկը, ստեղծման օրվանից 24 տարի անց արդեն տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է ու վստահորեն ապահովում է […]

«Այսօր տոնն է մեր բանակի, որի շարքերում ծառայելը պատիվ ու առաքելություն է»

ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ: Այսօր տոնն է մեր բանակի, որի շարքերում ծառայելը պատիվ ու առաքելություն է: Նա այն բանակն է, որը կանգնած է 25 տարեկան դարձող մեր անկախության ակունքներում. նա մեր անկախության բանակն է: Նա այն բանակն է, որ մեր ներկայի ու ապագայի գրավականն է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի