13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Նախագահն ընդունել է Հերբերտ Զալբերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Նախագահը ողջունել է հյուրին, շնորհավորել նրան՝ մանդատի երկարաձգման կապակցությամբ և հույս հայտնել, որ պարոն Զալբերն իր մանդատի շրջանակներում կանի ամեն հնարավորը տարածաշրջանում հակամարտող կողմերի միջև վստահության հաստատման համար, ինչը կնպաստի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին: Սերժ Սարգսյանը կարևորել […]

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը հայտնում է

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ս.թ. հունվարի 26-ի լիագումար նիստում տեղի է ունեցել խնդրահարույց բանաձեւերի քվեարկությունը: Այս մասին հայտնում է խորհրդարանի լրատվական ծառայությունը: Հարցի առնչությամբ հայկական կողմը նախապես իրականացրել էր համապատասխան աշխատանք, այդ թվում՝ հանդիպումներ էր ունեցել ԵԽԽՎ պատվիրակների հետ ու ներկայացրել իր դիրքորոշումներն ու մտահոգությունները բանաձեւերում տեղ գտած ձեւակերպումների առնչությամբ, որոնք համահունչ չէին միջազգային հանրության […]

Ոստիկանները բռնություն են կիրառել և անցել պաշտոնեական լիազորությունները

Քաղաքացի Սոնա Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: Այս մասին տեղեկացնում է քննչական հատուկ ծառայության լրատվական ծառայությունը: Մասնավորապես՝ Սոնա Ա.-ն հայտնել է, որ Ա. Խ.-ին պատկանող հացատան փայտյա դուռը այրելու և պատուհանի ապակին […]

Հակառակորդը դիմել է սադրիչ գործողությունների. ԼՂՀ ՊՆ

Հունվարի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը դիմել է սադրիչ գործողությունների: Նշված ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել են շուրջ 600 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Բացի վերոնշյալից, հունվարի 26-ին՝ ժամը […]

Նախագահը շնորհավորել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի այրուն՝ Գոհար Վարդանյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք նախագահականից: «Ձեր կյանքը հայրենիքին անմնացորդ ծառայելու բացառիկ օրինակներից է: Դուք Ձեր երջանկահիշատակ ամուսնու և զինակցի՝ Գևորգ Վարդանյանի հետ միասին վաղուց արդեն լեգենդար հերոսներ եք, որոնց անցած ճանապարհով, նվիրվածությամբ և նկարագրով ոգեշնչվում են […]

ԱԺ նախագահը ուղերձ է հղել

Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին` հիմնադրման 10-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում է խորհրդարանի լրատվական ծառայությունը: ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Շնորհավորում եմ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անդամներին, ողջ աշխատակազմին ու երկրպագուներին՝ նվագախմբի հիմնադրման 10-ամյակի առթիվ: Երիտասարդ, տաղանդավոր երաժիշտ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ նվագախումբն իր կարեւոր տեղն է զբաղեցնում Հայաստանի […]

Կոստանյանը մեկնել է

 ՀՀ գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գ. Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 25-ից 30-ը աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից: Այցի շրջանակներում Գ. Կոստանյանը Ստրասբուրգում հանդիպումներ կունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գուիդո Ռայմոնդի (Guido Raimondi), Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսի […]

Ոստիկանությունից հայտնում են

Տեղացած առատ ձյան, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ և դժվարանցանելի են մի շարք ճանապարհահատվածներ: Վարորդներին կոչ ենք անում տրանսպորտային միջոցները շահագործել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին, ժամը 10-ի դրությամբ, հանրապետության մի շարք տարածքներում ձյուն է տեղում: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից: Տեղացած առատ ձյան, սաստիկ […]

Նախագահը մասնակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Միջոցառման շրջանակներում կատարվել է պետական սահմանի առաջնագծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած երիտասարդ զինծառայողների օրհնության կարգ: Սահմանային գոտում […]

Հանդիպում Նազարբեկյան 48 շենքի բնակիչների հետ

Մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը հանդիպել է Նազարբեկյան 48 շենքի բնակիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության քարտուղար Անահիտ Բախշյանը: Արտավազդ Սարգսյանը բնակիչների հետ մանրամասն քննարկել է բազմաբնակարան շենքի առկա խնդիրները, որի արդյունքում նախանշվել են դրանց լուծման ուղղությամբ հետագա անելիքները: Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը վստահեցրել է, որ, հաշվի առնելով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի