13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Վարչապետն ընդունել է Հայաստանում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին: Այս մասին տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը: Վարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման ընթացքից և բարձր գնահատել դեսպանի աշխատանքն այդ ուղղությամբ: Ընդգծելով երկկողմ համագործակցության խորացման համար մեծ ներուժի առկայությունը՝ կառավարության ղեկավարը հեռանկարային է համարել  […]

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Չեխիայի Սենատի փոխնախագահի հետ

Աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 18-ին հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից: ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել չեխ գործընկերոջը` Երեւանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար: Երկուստեք արձանագրվել […]

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Չեխիայի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի հետ

Աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 18-ին հանդիպում է ունեցել Չեխիայի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Պրահայի արքեպիսկոպոսի անձնական ներդրումը երկու քրիստոնյա ժողովուրդների հարաբերությունների ամրապնդման գործում: Էդուարդ Շարմազանովն իր երախտագիտությունն է հայտնել […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եգիպտոսի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթին: Այս մասին տեղեկացնում են նախագահակնից: Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ դիվանագիտական առաքելությունը մեր երկրում սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա իր փորձն ու գիտելիքները կներդնի ի նպաստ երկու բարեկամ երկրների հարաբերությունների […]

Վարչապետն այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ձեռնարկության ուսումնական և արտադրական դեպարտամենտներում, ծանոթացել ընթացիկ և հեռանկարային ծրագրերին, ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններին: Այս մասին տեղեկանում ենք կառավարության լրատվական ծառայությունից: Մասնավորապես, ուսումնական դեպարտամենտի ղեկավար Վազգեն Մելիքյանը վարչապետին մանրամասներ է ներկայացրել արտադրություն-բուհ համագործակցության մոդելի հիման վրա իրագործվող կրթական ծրագրի վերաբերյալ: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի […]

Բացահայտվել է գողության 12 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 11-ը։ Բացահայտվել է գողության` 2, խարդախության 4 և յուրացման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 12 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով […]

Բակո Սահակյանը հանդիպել է Սեյրան Օհանյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է լիտվացի իր գործընկերոջը

Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 14-ին հանդիպում է ունեցել Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բենեդիկտաս Յուոդկայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների խորհրդարանների միջեւ փոխգործակցության շուրջ: Երկուստեք կարեւորվել […]

Նախագահը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ […]

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Լիտվա-Լեռնային Ղարաբաղ բարեկամության խմբերի անդամների հետ

Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 14-ին հանդիպում է ունեցել Հայաստանի հետ Լիտվայի Սեյմասի միջխորհրդարանական կապերի, ինչպես նաեւ Լիտվա-Լեռնային Ղարաբաղ բարեկամության խմբերի անդամների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից: Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցության ամրապնդումն ու հետագա ընդլայնումը: Հանդիպմանը լիտվացի խորհրդարանականները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի