13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սպասվում են տեղումներ

Այսօր հունվարի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ., լեռներում և լեռնանցքներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Հանրապետության տարածքում` Հունվարի 9-ին հանրապետությունում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում‵ ձյուն: 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, առանձին հատվածներում քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը 10-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև աստիճանաբար […]

«Արաբկիր» բկ-ում հիվանդներ չեն ընդունում

Հունվարի 7-ի դրությամբ հանրապետության հիվանդանոցներում բուժում է ստանում գրիպով եւ սուր շնչառական վարակներով 514 մարդ, որից 442-ը` 0-18 տարեկան: Առողջապահության նախարարության տեղեկացմամբ, հիվանդներից 126-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ: Ասել է թե` գրիպը բարդություններ է առաջացրել: Երեւանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունը երեկ աննախադեպ մեծ թվով` 903 կանչ է ստացել: Հունվարի 5-ին ստացել էր 873 կանչ, որոնց մեծ […]

Արարատի մարզում «Opel Astra»–ն հարվածել է Երևան–Վեդի ավտոբուսին, կան տուժածներ

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 8-ին՝ ժամը 08.43-ին, տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վանաշենի ավտոճանապարհի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 5-րդ կմ-ում բախվել են «Opel Astra» մակնիշի 34 DA 202 (վարորդ` […]

Ձմեռային արձակուրդները 1 շաբաթով կերկարաձգվեն. ԿԳ նախարար

Հանրակրթական, նախնական եւ միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսումնական տարին կշարունակվի 2016 թվականի հունվարի 18-ից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը` նշելով, որ հիմք է ընդունվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը: «Ոչ պետական հաստատություններին առաջարկում եմ առաջնորդվել նույն աշխատակարգով։ Ուսումնական ծրագրի ամբողջական յուրացման նպատակով, մինչ […]

Մնում են փակ որոշ ճանապարհներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը: Ապարանի, Արագածի, Մեղրու, Աշոցքի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Արագածի տարածաշրջանում բուք է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և […]

Վարչապետը հավանություն է տվել

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ նախ ներկայացվել են հանրապետությունում ճանապարհների անցանելիության հետ կապված իրավիճակը, շուկայում տարբեր ապրանքատեսակների գների վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքները, կենսաթոշակների վճարման գործընթացը. տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը զեկուցել է, որ դեկտեմբերի 31-ից […]

Կորել է գոմերի պահակը

Հունվարի 3-ին, ժամը 20.52-ին ՏԿԱԻՆ փրկարար ծառայւությունն ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի մոտակայքում՝ «Անխլի գյոլ» կոչվող հանդամասում գտնվող գոմերի պահակ Կ. Հ.-ն (ծնվ. 1968թ.) ժամը 17.00-ի սահմաններում գնացել է սնունդ բերելու (գոմերից մոտ 200մ հեռու) և չի վերադարձել, որոնողա-փրկարարական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական […]

Հեռացվում են տանիքներից կախված սառցալեզվակները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում չընդհատվող ժամանակացույցով շարունակվող ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ սկսվել են նաև մայրաքաղաքի բազմաբնակարան և հասարակական շենք-շինությունների տանիքներից կախված սառցալեզվակների հեռացման և տանիքների ձյան մաքրման աշխատանքները: Գործընթացը մեկնարկել է կենտրոնական փողոցներում, որտեղ հետիոտնի անցուդարձը համեմատաբար ավելի աշխույժ է: Այսուհետ աշխատանքները կտեղափոխվեն համայնքային նշանակության երկրորդական փողոցներ ու բակային տարածքներ: Այս գործընթացում Երևանի քաղաքապետարանին […]

Երկկողմանի փակվել է Սևան-Վարդենիս ավտոճանապարհը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով փակվել է Սևան-Վարդենիս և Վարդենիս-Սևան ավտոճանապարհը: Փակ են նաև Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի Ճամբարակի լեռնանցքը, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և […]

Նախագահը շնորհավորել է ժողովրդական արտիստին հոբելյանի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ, մաղթել ստեղծագործական երկարակեցություն, հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ: «Նշանակալի է Ձեր ավանդը հայ պարարվեստի բնագավառում: Սփյուռքում Ձեր կազմավորած համույթներն այսօր հաջողությամբ հանդես են գալիս աշխարհի տարբեր բեմահարթակներում, իսկ Ձեր ստեղծած «Բարեկամություն» պարի պետական համույթը ինքնատիպ պարախմբերից մեկն է: Աշխարհով մեկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի