13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Վարչապետն ունկնդրել է երեխաներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկա է գտնվել «Մեր մեծերի հետքերով» խորագրով մշակութային միջոցառմանը: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Կառավարության ղեկավարը ծանոթացել է միջոցառմանը ներկայացված Երևանի և մարզերի արվեստի դպրոցների լավագույն աշակերտների գեղանկարչական աշխատանքներին, ունկնդրել հանրապետական և միջազգային փառատոններում աչքի ընկած երաժշտական դպրոցների շնորհալի աշակերտների կատարումները: Միջոցառմանը ներկա են […]

Բակո Սահակյանը ստորագրել է

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին ստորագրել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ oրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ԼՂՀ oրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Անասնաբուժության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները։ Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահականից:

Իրականություն է դառնում Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ ծրագիրը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ Համիդ Չիթչիանին: Այս մասին հայտնում են նախագահականից: Նախագահը ողջունել է հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ գոհունակությամբ արձանագրելով փաստը, որ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստերի ժամանակացույցը չի խախտվում՝ նախորդ նիստից ուղիղ մեկ տարի անց Երևանում անցկացվում է հերթական՝ 13-րդ նիստը: […]

Նախագահը հրամանագիր է ստորագրել

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետը` ո ր ո շ ո ւ մ ե մ. Արմենակ ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ` հինգ տարի ժամկետով:

Չարությամբ, կեղծավորությամբ անհնար է լավ գործեր անել. Բաղրամյան 26-ի Նոր տարին /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր հյուրընկալել են սահմանամերձ մի շարք համայնքների՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Թթուջուր, Վահան, Ջիլ, Գեղամասար, Փամբակ-Դարանակ, Արփունք, Սոթք, Շատջրեք, Շատվան, Արեգունի, Ծափաթաղ, Կախակն, Կուտական, Տրետուք, Կութ, Նորաբակ, Ջաղացաձոր, Ավազան, Վայոց ձորի մարզի Սերս, Խնձորուտ, Խաչիկ, Բարձրունի, Արարատի մարզի՝ Տիգրանաշեն, Զանգակատուն, Երասխ, […]

Վարչապետը չի վստահում. թեժ կրքեր կառավարությունում

Կառավարության այսօր՝ դեկտեմբերի 24-ին հրավիրված  նիստում տարածքային կառավարման և արտակագ իրավիճակների  փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի` կառավարությունը Արմավիրի մարզպետարանին պետք է տրամադրի 10 միլիոն դրամ: Գումարն անհրաժեշտ էր մարզպետարանում 2015 թվականի ամռան շոգ ամիսներին օդորակիչների շահագործման, ինչպես նաև մարզպետարանի համակարգչային տեխնիկայի և սարքավորումների թվաքանակի ավելացման արդյունքում առաջացած էլեկտրաէներգիայի ծախսը վճարելու համար: Փոխնախարարը նշեց […]

Թվային հեռուստատեսության ընդունիչ սարքեր` անապահովներին

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացնել DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր: Որոշումը  նախատեսված է հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգով ստանձնած պարտավորությամբ և ուղղված է ՀՀ բնակչության սոցիալապես անապահով անձանց տեղեկատվության մատչելիության իրավունքի ապահովմանը:

Գալուստ Սահակյանը մասնակցել է ՀՊՄՀ կառավարման խորհրդի նիստին

ՀՀ ԱԺ նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 23-ին մասնակցել է համալսարանի կառավարման խորհրդի նիստին: Այս մասին հայտնում է խորհրդարանի լրատվկան ծառայությունը: Խորհուրդը լսել է ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի հաշվետվությունը համալսարանի 2015 թվականի գործունեության մասին: Քվեարկությամբ խորհուրդը բավարար է համարել կատարված աշխատանքները, ինչպես նաեւ հաստատել է համալսարանի […]

Լավ լուր չաշխատող մայրերի համար

Կառավարությունն այսօրվա նիստում  հաստատեց չաշխատող կանանց  մայրության նպաստ տրամադրելու կարգը: Կարգի համաձայն՝ հղիության և ծննդաբերության դեպքում անաշխատունակության թերթիկում, անկախ դրա տրման օրվանից, որպես ժամանակավոր անաշխատունակության սկիզբ, նշվում է հղիության 210-րդ օրը: «Եթե քաղաքացին անաշխատունակության թերթիկ ստանալու համար դիմում է հղիության արձակուրդի իրավունք ձեռք բերելուց հետո, ապա քաղաքացուն հատկացվող անաշխատունակության թերթիկում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի սկիզբը մնում է անփոփոխ»,իր […]

Վարչապետն ընդունել է Վրաստանի փոխվարչապետին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Քալաձեին: Դեկտեմբերի 23-24-ը Երևանում անցկացվում է Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունների համատեղ նիստը՝ նվիրված տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացման հեռանկարներին: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: ՀՀ վարչապետը ողջունել է Վրաստանի փոխվարչապետի այցը Հայաստան՝ նշելով, որ այն կնպաստի էներգետիկ ոլորտում փոխգործակցության խորացմանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի