10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լավ լուր չաշխատող մայրերի համար

Կառավարությունն այսօրվա նիստում  հաստատեց չաշխատող կանանց  մայրության նպաստ տրամադրելու կարգը: Կարգի համաձայն՝ հղիության և ծննդաբերության դեպքում անաշխատունակության թերթիկում, անկախ դրա տրման օրվանից, որպես ժամանակավոր անաշխատունակության սկիզբ, նշվում է հղիության 210-րդ օրը:

«Եթե քաղաքացին անաշխատունակության թերթիկ ստանալու համար դիմում է հղիության արձակուրդի իրավունք ձեռք բերելուց հետո, ապա քաղաքացուն հատկացվող անաշխատունակության թերթիկում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի սկիզբը մնում է անփոփոխ»,իր խոսքում նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նախարարն ընդգծեց, որ իրականությանը չեն համապատասխանում այն խոսակցությունները, թե մարտ ամսից են նպաստները վճարվելու : Որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ