13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Փանոս Կամենոսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է խորհրդարանի լրատվական ծառայությունը: Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում` Գալուստ Սահակյանը նշել է, որ հայ եւ հույն ժողովուրդների բարեկամությունը պայմանավորված է դարերի խորքից եկող փոխադարձ հարգանքով, պատմական ընդհանուր անցյալով, հոգեւոր եւ մշակութային արժեքների, ազգային […]

ՀՀ դեսպանը ընտրվել է ԵԽ կարևոր կառույցի ղեկավար

Դեկտեմբերի 16-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Ծրագրի, բյուջեի և վարչական հարցերով զեկուցողներ խմբի նախագահ՝ 2016թ. հունվարի 1-ից, երկու տարի ժամկետով։ 47 անդամ երկրների դեսպաններից բաղկացած ԵԽ նախարարների պատվիրակների կոմիտեն միաձայն հավանություն տվեց դեսպան Պապիկյանի թեկնածությանը: Ծրագրի, բյուջեի և վարչական հարցերով զեկուցողների խումբը ԵԽ նախարարների կոմիտեի առանցքային կառույցներից […]

Արցախի ԱԺ-ում ևս բյուջեի նախագիծ են քննարկել

 Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը, որը վարում էր ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Նիստին ներկա էին կառավարության անդամները` ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԺ լրատվական ծառայությունը: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  2016թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի մասին զեկույցով հանդես է  եկել ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: […]

ՀՔԾ պետն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էյջի Տագուչիի և նրա խորհրդական Կեմիչիրո Սասամեի հետ։ Այս մասին հայտնում է քննչական հատուկ ծառայության լրատվական ծառայությունը: Վահրամ Շահինյանը Էյջի Տագուչիի խնդանքով ներկայացրել է ՀՀ հատուկ քննչական ծառայության դերն ու առանձնահատկությունները իրավապահ այլ մարմինների […]

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄԷ դեսպանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր  դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիի հետ: Հյուրին ներկայացնելով մայրաքաղաքում իրականացվող զարգացման ծրագրերն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում բարեփոխումների ընթացքը՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն այսօր համագործակցության բազում ծրագրեր է իրականացնում քույր և գործընկեր քաղաքների հետ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի […]

Հունաստանի պաշտպանության նախարարը Հայաստան կայցելի

Դեկտեմբերի 16-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս (Պանոս) Կամմենոսի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը: ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս (Պանոս) Կամմենոսի գլխավորած պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը:  

Վարչապետը ծանոթացել է «Արմավիր» ՔԿՀ-ի նոր մասնաշենքերում ստեղծված պայմաններին /ֆոտո/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ այսօր շահագործման է հանձնվել ՔԿՀ-ի 800 դատապարտյալի համար նախատեսված 4 նոր մասնաշենք: Հովիկ Աբրահամյանը ոլորտի պատասխանատուների, ԱԺ պատգամավորների, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի և միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին շրջել է նորակառույց մասնաշենքերով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին ու […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Կորեայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պակ Նո Փյոկը (նստավայրը` Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Ընդգծելով, որ Հայաստանի և Կորեայի միջև դիվանագիտական հարաբերություների հաստատումից ի վեր երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունն ընթացել է բարեկամական ոգով, […]

Նոր նշանակում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Վաղինակ Մկրտչյանին: Վարչական շրջանի նախկին ղեկավար Վարազդատ Մկրտչյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն եղել է արդյունավետ ու հաջողված, ինչը թիմային կազմակերպված աշխատանքի արդյունք է: Նշելով, որ հատկապես վարչական […]

Սերժ Սարգսյանը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի