21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀՀ դեսպանը ընտրվել է ԵԽ կարևոր կառույցի ղեկավար

Դեկտեմբերի 16-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Ծրագրի, բյուջեի և վարչական հարցերով զեկուցողներ խմբի նախագահ՝ 2016թ. հունվարի 1-ից, երկու տարի ժամկետով։ 47 անդամ երկրների դեսպաններից բաղկացած ԵԽ նախարարների պատվիրակների կոմիտեն միաձայն հավանություն տվեց դեսպան Պապիկյանի թեկնածությանը:

Ծրագրի, բյուջեի և վարչական հարցերով զեկուցողների խումբը ԵԽ նախարարների կոմիտեի առանցքային կառույցներից է, որտեղ քննարկվում և նախարարների կոմիտեի հաստատմանն են ներկայացվում Եվրոպայի խորհրդի ծրագրային առաջնահերթությունները, բյուջեն, ֆինանսական հաշվետվությունները, կադրային և վարչական կառավարման այլ խնդիրներին առնչվող հարցեր։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ