11 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արցախի ԱԺ-ում ևս բյուջեի նախագիծ են քննարկել

 Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը, որը վարում էր ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Նիստին ներկա էին կառավարության անդամները` ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԺ լրատվական ծառայությունը:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  2016թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի մասին զեկույցով հանդես է  եկել ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: Նախարարը ներկայացրել է  2016թ.-ի պետական բյուջեի նախագծի հիմնական ուղղությունները, ակնկալվող ցուցանիշները և համեմատականներ անցկացրել ընթացիկ տարվա ցուցանիշների միջև: Ս. Թևոսյանն ընդգծել է, որ գալիք տարվա բյուջեն ունենալու է առավելապես սոցիալական ուղղվածություն, մեկնարկելու են մի շարք նոր ծրագրեր:

Ֆինանսների նախարարը շնորհակալություն է հայտնել ԼՂՀ ԱԺ պատգամավորներին` 2016թ.-ի պետական բյուջեի նախնական քննարկումներին ակտիվ մասնակցելու համար և նշել է, որ հանձնաժողովներում ու խմբակցություններում բյուջեի վերաբերյալ նախնական քննարկումներից հետո,  ԱԺ կանոնակարգի համաձայն, պատգամավորները կառավարությանն են ներկայացրել թվով  73 հարց-առաջարկություն:

2016թ.-ի բյուջեի մասին օրենքի նախագծին ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի ու պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովները տվել են դրական եզրակացություններ:

Մտքերի փոխանակության ընթացքում գալիք տարվա բյուջեի նախագծի վերաբերյալ ելույթներով հանդես են եկել պատգամավորներ Էդուարդ Աղաբեկյանը և Գագիկ Բաղունցը:

Ժամը 11:50-ին ավարտվել է բյուջեի նախագծի քննարկումը: Համաձայն ԱԺ կանոնակարգի՝  պատգամավորները և խմբակցությունները 2016թ.-ի բյուջեի նախագծի վերաբերյալ 24 ժամվա ընթացքում կարող են նոր առաջարկություններ ներկայացնել ԱԺ աշխատակազմ:

Ազգային ժողովի նիստը շարունակվել է ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի նախագծին ուղեկցող «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության  մասին»  ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացում  կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ԼՂՀ օրենքում  փոփոխություններ կատարելու մասին», «Աուդիտորական  գործունեության  մասին» ԼՂՀ օրենքում  փոփոխություն կատարելու մասին», «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում լրացում  և փոփոխություններ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում  փոփոխություններ կատարելու  մասին», «Ավելացված  արժեքի  հարկի մասին» ԼՂՀ օրենքում  լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Ակցիզային հարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Առևտրի  հարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հաստատագրված  վճարների մասին» ԼՂՀ օրենքում  փոփոխություններ կատարելու մասին», «Ավտոմոբիլային  ճանապարհների  շինարարության, նորոգման  և պահպանման  համար կատարվող  հատկացումների (մասհանումների) մասին» ԼՂՀ  օրենքում փոփոխություններ  կատարելու մասին» և  «Հանրային  ծառայությունների  կարգավորման  պարտադիր  վճարների  մասին» ԼՂՀ օրենքում  փոփոխություն կատարելու մասին», «Ժամանակավոր  անաշխատունակության նպաստների  մասին» ԼՂՀ օրենքում  լրացումներ  և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական  կենսաթոշակների  մասին» ԼՂՀ  օրենքում  փոփոխություններ  կատարելու մասին» և «Եկամտային  հարկի մասին» ԼՂՀ օրենքում  փոփոխություններ  կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթների քննարկմամբ:

Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը նշված նախագծերի վերաբերյալ տվել  է դրական եզրակացություն: Այդ նախագծերը քվեարկության կդրվեն ԼՂՀ ԱԺ հաջորդ լիագումար նիստում:

Խորհրդարանում քննարկվել և ընդունվել են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքները, իսկ երկրորդ ընթերցմամբ՝ «Անասնաբուժության մասին» ԼՂՀ օրենքը:

Ազգային ժողովում ներկայացվել է նաև ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2016 թվականի տարեկան գործունեության ծրագիրը: Պատգամավորներն իրենց հուզող հարցերի մասին ստացել են անհրաժեշտ պարզաբանումներ:

Լիագումար նիստի վերջում պատգամավորական հայտարարությամբ հանդես է եկել Հայկ Խանումյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ