13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

«Թող Ամանորի բարի տրամադրությունը ձեզ հետ լինի ողջ տարվա ընթացքում»

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ, որտեղ մասնավորապես ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, միասին գրեցինք ու միասին էլ փակում ենք մեր պատմության եւս մեկ էջ՝ հաջորդին անցնելու վճռականությամբ, համոզված, որ այն ավելի լավն ու ավելի հաջողված է լինելու: Անցնող տարին փորձության տարի էր ինչպես ողջ աշխարհի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության […]

Նախագահն այսօր Եռաբլուրում էր

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում. մանրամասներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Թալինում, Մարալիկում, Հրազդանում, Չարենցավանում, Սևանում, Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Մեղրիում տեղում է ձյուն: Ինչպես տեղեկացնրում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշի նարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները […]

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը զգուշացնում է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նախատոնական և տոնական օրերին իրականացնում է մշտադիտարկումներ, որոնք կշարունակվեն մինչև հունվարի 15-ը` անհայտ ծագման, պիտանիության ժամկետը լրացած, մակնշման խախտումներով և վտանգավոր սննդամթերքի իրացումը հայտնաբերելու և կանխելու նպատակով: Ծառայության «թեժ գիծը» (010 206040) տոնական օրերին ևս կգործի շուրջօրյա, […]

Նախագահը ներկա է եղել «Աստղիկ» ԲԿժի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ներկա է գտնվել «Աստղիկ» բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը նորաբաց բժշկական կենտրոնում շրջայցի ժամանակ ծանոթացել է առողջապահական այդ հաստատության նոր մասնաշենքի հնարավորություններին, ինչպես նաև հին մասնաշենքի հիմնանորոգման ու արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, բուժհաստատության կողմից մատուցվող ծառայություններին: Այս մասին հայտնում է նախագահականից: «Աստղիկ» բժշկական կենտրոնը, […]

Նախագահը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաuտանի Հանրապետության 2016-2018 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաuտատելու մաuին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները: Այս մասին հայտնում են նախագահականից:

Վարչապետը կարևորեց և խոստացավ

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Կառավարության արտահերթ նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ Հայաստանի այս տարվա տնտեսական ցուցանիշներին: Վարչապետը նշեց, որ 2015 թվականը հագեցած էր բազմաթիվ կարևոր իրադարձություններով, մարտահրավերներով: «Առաձնացնեմ երեք կարևորագույն իրադարձությունները: Առաջինը տնտեսական աճն է: Թեև Հայաստանն անմասն չմնաց աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային մարտահրավերների բացասական ազդեցությունից, բայց ռեսուրսների և ջանքերի կենտրոնացման, կառավարության վստահ և ոչ ստանդարտ […]

Նախագահը շնորհավորել է

Նախագահ Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայում պատերազմական պայմաններում գործող մեկ տասնյակից ավելի վարժարանների տնօրինություններին, կրթական այդ հաստատությունների աշխատակիցներին ու սաներին, մաղթել՝ արդյունավետ աշխատանք և մշտանորոգ եռանդ նրանց ազգանվեր և հայանպաստ գործունեության մեջ: Այս մասին հայտնում են նախագահականից:  

Նախագահը պարգևատրել է զինծառայողների և ազատամարտիկների

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում ակնառու հաջողություններ արձանագրած անձանց, Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողների եւ ազատամարտիկների պարգեւատրման հանդիսավոր արարողություն: 2015 թվականին սպորտի ոլորտում բարձր արդյունքներ գրանցած արցախցի մարզիկները արժանացել են նյութական խրախուսման: Այս մասին հայտնում է Արցախի նախագահականի լրատվական ծառայությունը: Իր խոսքում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ […]

Պաշտպանության նախարարությունը խստագույնս դատապարտում է

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում դեկտեմբերի 25-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի դիպուկահարի  կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Կարեն Սիսակի Աքուլյանի հարազատներին և կիսում է կորտսյան ծանր վիշտը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը: ՀՀ պաշտպանության նախարարությունը խստագույնս դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի