16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Նախագահը պարգևատրել է զինծառայողների և ազատամարտիկների

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում ակնառու հաջողություններ արձանագրած անձանց, Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողների եւ ազատամարտիկների պարգեւատրման հանդիսավոր արարողություն: 2015 թվականին սպորտի ոլորտում բարձր արդյունքներ գրանցած արցախցի մարզիկները արժանացել են նյութական խրախուսման: Այս մասին հայտնում է Արցախի նախագահականի լրատվական ծառայությունը:

Իր խոսքում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պետությունն արժեւորում եւ գնահատում է հայրենանվեր գործունեությունն ու ծառայությունը՝ հույս հայտնելով, որ այս պարգեւները խթան կհանդիսանան աշխատանքների արդյունավետությունը հետեւողականորեն բարձրացնելու համար:
Երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաներին գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ բոլորին մաղթելով խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք:

Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ