06 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

Պաշտպանության նախարարությունը խստագույնս դատապարտում է

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում դեկտեմբերի 25-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի դիպուկահարի  կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Կարեն Սիսակի Աքուլյանի հարազատներին և կիսում է կորտսյան ծանր վիշտը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստագույնս դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրիչ  գործողությունը, որը ինչպես միշտ անհետևանք չի մնալու:

Ադրբեջանի կողմից շփման գծում զինված դիմակայության խորացման և իրավիճակի ապակայունացմանը միտված հերթական քայլը կրկին փաստում է այդ պետության իշխանությունների կողմից ԼՂ խնդրի կարգավորան հարցում ապակառուցողական մոտեցման, միջնորդական առաքելության հորդորների անտեսման և միջազգային իրավունքի նորմերի ոտնահարման մասին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ