13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի հետ

Աշխատանքային այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 21-ին հանդիպում է ունեցել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար, Հունաստանի փոխարտգործնախարար Յանիս Ամանատիդիսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից: ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել առ այն, որ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը բանաձեւով դատապարտել է Հայոց […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բանգլադեշի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Ջասիմ Ուդինը (նստավայրը՝ Աթենք): Այս մասին հայտնում են նախագահականից: Նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում, նշելով, որ որպես Հայաստանում Բանգլադեշի առաջին դեսպան, այդ առաքելությունն առավել կարևոր և պատասխանատու է, քանզի կոչված է ամուր հիմքեր […]

ԵԽ-ն լիարժեքորեն աջակցում է Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին

Հունվարի 21-ին Ստրասբուրգում ավարտվել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) հերթական 16-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը (պատվիրակության ղեկավար), Ալեքսանդր Արզումանյանը, Աղվան Վարդանյանը, Նիկոլ Փաշինյանը, Վահե Էնֆիաջյանը, Էդմոն Մարուքյանը եւ Լեւոն Դոխոլյանը: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը: Քննարկումներ են ծավալվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարների, այդ […]

Թուրքիան և Ադրբեջանը չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը. Է. Շարմազանով

Աշխատանքային այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 20-ին հանդիպումներ է ունեցել Հունաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ, ՍԻՐԻԶԱ խմբակցության անդամ Անաստասիոս Կուրակիսի եւ «Նոր ժողովրդավարություն» խմբակցության անդամ, Հունաստանի խորհրդարանի նախկին նախագահ Էվանգելոս Մեյմարակիսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից: ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ-հունական […]

Ձեռքներդ կկտրեմ, կոչնչացնեմ համակարգը. ոստիկանապետը՝ ՃՈ-ի մասին /վիդեո/

Հունվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստ, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, գլխավոր և մարզային վարչությունների, ծառայությունների, տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Օրակարգում ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2015 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփումն էր (տեղեկանքը զետեղված է […]

Գագիկ Բեգլարյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Հունվարի 20-ին նախարարը հանդիպել է ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Ստորագրվել են Փոստային կապի և հաղորդակցական ոլորտում համագործակցության և փոխըմբռնման  երկու հուշագրեր: Ստորագրված հուշագրերով՝ Իրանն ու Հայաստանը կհամագործակցեն […]

ԱՄՆ կառավարությունը ուրախ է համագործակցել ՀՀ գլխավոր դատախազության հետ. դեսպան

«Կոռուպցիայի դեմ պայքարում ԱՄՆ կառավարությունը ուրախ է համագործակցել ՀՀ գլխավոր դատախազության հետ»,- այս մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը նշել է ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպմանը, որին մասնակցել են նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը, ԱՄՆ արդարադատության  դեպարտամենտի հակակոռուպցիոն հարցերով ավագ փաստաբան Փիթեր Այզենֆորթը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Ջոն Լուլեջյանը, ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի իրավաբան-փորձագետ […]

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահին

Աշխատանքային այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 20-ին հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկոլաոս Վուտսիսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից: ԱԺ փոխնախագահը շնորհավորել է Նիկոլաոս Վուտսիսին՝  Հունաստանի խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Էդուարդ Շարմազանովը կարեւորել է հայ-հունական բազմադարյա ջերմ եւ բարեկամական […]

Նախագահականում կայացել է պետական մրցանակների հանձնման արարողությունը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մի շարք բնագավառներում շնորհվել են Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական մրցանակները` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ն հրամանագիրը և հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները: Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական […]

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկնել է Աթենք

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 20-22-ն աշխատանքային այցով մեկնել է Աթենք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից: Այցի շրջանակում նախատեսվում են ԱԺ փոխնախագահի հանդիպումները Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Նիկոլաոս Վուտսիսի, խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Անաստասիոս Կուրակիսի եւ Հունաստանի փոխարտգործնախարար Յանիս Ամանատիդիսի հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի