18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ձեռքներդ կկտրեմ, կոչնչացնեմ համակարգը. ոստիկանապետը՝ ՃՈ-ի մասին /վիդեո/

Հունվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստ, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, գլխավոր և մարզային վարչությունների, ծառայությունների, տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Օրակարգում ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2015 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփումն էր (տեղեկանքը զետեղված է կայքի «Վիճակագրություն» բաժնի «Տարի» ենթաբաժնում):

Ոստիկանության 2015 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետու զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Անդրադառնալով զեկույցում առաջ քաշված հիմնախնդիրներին՝ ոստիկանության պետը կարևորեց անձնակազմի պրոֆեսիոնալ որակների կատարելագործման և ստորաբաժանումների մշտական փոխգործակցության անհրաժեշտությունը:

Վլադիմիր Գասպարյանը խնդիրը մասնավորեց բնակարանային գողությունների բացահայտման աշխատանքերի օրինակով՝ նշելով, որ հենց պրոֆեսիոնալ պատվախնդրության և տարածքային բաժինների սերտ համագործակցության շնորհիվ տարեվերջին որակապես փոխվեց այդ ուղղությամբ տարվա ընթացքում արձանագրված անհանգստացնող պատկերը:

Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման աշխատանքների արմատական բարելավման առաջնահերթությունը՝ նշելով, որ ցանկացած թերացում ու բացթողում այդ ոլորտում հանցագործություն է ապագայի հանդեպ, քանի որ թմրավաճառների թիրախում հայտնվում են հատկապես անչափահասներն ու երիտասարդները:
Ոստիկանության պետը ծառայությունների ու ստորաբաժանումների պատասխանատուներից պահանջեց առանձնակի ուշադրություն դարձնել ոստիկանության հանդեպ հասարակության հավատի ու վստահության ամրապնդման խնդրին:

Առանձնացնելով հատկապես արտաքին ծառայությունների գործունեությունն այս ուղղությամբ՝ Վլադիմիր Գասպարյանը կարգադրեց առավելագույնս խստացնել կոռուպցիոն ռիսկերի դեմ ուղղված միջոցառումները՝ մասնավորապես Ճանապարհային ոստիկանության համակարգում:
2015 թվականին Ոստիկանության զորքերի գործունեության, բարեփոխումների ընթացքի և այլ խնդիրների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը:

Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց ոստիկանության զորքերի կատարելագործման ընթացքն ու հաշվետու շրջանում կատարված աշխատանքը՝
Այնուհետև ոստիկանության պետի տեղակալները ներկայացրին իրենց ղեկավարած ոլորտների խնդիրները և առաջարկեցին դրանց լուծման միջոցներ ու եղանականեր:

Անդրադառնալով համակարգի բարեփոխման երկրորդ փուլի ընթացքին՝ Վլադիմիր Գասպարյանը կրկին ընդգծեց, որ դրական արդյունքը գերազանցապես պայմանավորված է նոր ոստիկանի ձևավորումով:
Ոստիկանության պետն ընդհանուր առմամբ դրական գնահատեց մարզային վարչությունների ու ենթակա բաժինների աշխատանքը՝ կարևորելով մշտապես բնակչության կողքին, նրա հոգսերին տեղյակ ու բոլոր միջոցներով աջակից լինելու անհրաժեշտությունը:
Վլադիմիր Գասպարյանը Երևանի կայազորի գործունեությունը գնահատեց մասնավորապես արտաքին ծառայությունների աշխատանքի օրինակով և ծառայությունը որակական նոր աստիճանի բարձրացնելու, հասարակության հետ աշխատանքը հետևողականորեն շարունակելու կոչեց իրավապահներին:
ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստն ամփոփվեց տարվա օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներով լավագույնը ճանաչված ստորաբաժանումների ու ծառայողների պարգևատրման արարողությամբ:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով 2015 թվականի լավագույն ստորաբաժանում են ճանաչվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի և Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժինները:
Խրախուսանքների արժանացան նաև տարվա լավագույն ծառայող ճանաչված ոստիկանները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ