17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է լիտվացի իր գործընկերոջը

Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 14-ին հանդիպում է ունեցել Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բենեդիկտաս Յուոդկայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների խորհրդարանների միջեւ փոխգործակցության շուրջ: Երկուստեք կարեւորվել են փոխայցերը, որոնք կողմերի համոզմամբ` նոր որակ եւ բովանդակություն են հաղորդում երկկողմ հարաբերություներին:

ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել լիտվացի գործընկերոջը Վիլնյուսի Ցեղասպանության զոհերի թանգարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի անցկացման հարցում ցուցաբերած աջակցության համար:

«Լիտվան աշխարհում առաջինն է ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ Բալթյան երկրներից միակն է, որը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:

Հանդիպմանն ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել նաեւ Բենեդիկտաս Յուոդկային`Երեւանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար:

Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու քաղաքական երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ