Սեյրան Օհանյանն ընդունել է ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետին
ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորած պատվիրակության` Հայաստանի Հանրապետություն կատարած այցի (2016թ. հունվարի 27-29-ը) շրջանակներում հունվարի 29-ին ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետին ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, ուղղված ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, այդ թվում կազմակերպության կոալիցիոն ուժերի և միջոցների ղեկավարման, միացյալ շտաբի գործունեության ու զինված ուժերի ներկայացուցիչների ինստիտուտի կատարելագործում, ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծում ու գործառույթների կազմակերպում և դրա համագործակցությունը համապատասխան ազգային կենտրոնների հետ, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների բուհերում զինվորական կադրերի և մասնագետների պատրաստում:
Կողմերն անդրադարձան նաև ընթացիկ տարում ՀՀ-ում նախատեսված ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի կոմիտեի և ռազմական կոմիտեի նիստերի նախապատրաստմանն անչվող խնդիրներին, ինչպես նաև մի շարք միջոցառումների իրականացմանը (այդ թվում օպերատիվ և մարտական պատրաստության), որոնք ուղղված են վերոնշյալ հարցերի և 2016թ. ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության ընթացքում գերակա ուղղությունների կատարմանը: