Խորհրդակցություն՝ փոխառությունների վերադարձման և գարնանացանի աշխատանքների վերաբերյալ
Հունվարի 29-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն՝ ԱՀ գյուղատնտեսության ևֆինանսների նախարարների, «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» տնօրենի, հանրապետության շրջվարչակազմերի և միշարք համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության մասնակիցները քննարկել են հիմնադրամի նկատմամբ համայնքներիկողմից կուտակված ֆինանսական պարտավորությունների մարման գործընթացի կարգավորման և գյուղատնտեսության ոլորտում առաջիկաանելիքների հստակեցման հարցերը: Այս մասին հայտնում են ԼՂՀ կառավարության լրատվական ծառայությունից:
Կառավարության ղեկավարը, կարևորելով ֆինանսական կարգապահությունը վարկավորման գործընթացում, մասնավորապես, ասել է.«Գյուղատնտեսական փոխառությունների մարման ձգձգումը խոչընդոտում է վարկավորման ընդհանուր ծրագրի արդյունավետ իրագործմանը: Այդպատճառով ժամկետանց փոխառությունների վերադարձման հարցում նոր մեխանիզմների մշակման և կիրառման անհրաժեշտություն է ծագել»:
«Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» տնօրեն Աշոտ Բախշիյանը, հակիրճ տեղեկատվություն ներկայացնելով ժամկետանցփոխառությունների մարման գործընթացի մասին, նշել է, որ շրջվարչակազմերը հիմնադրամի նկատմամբ ունեն մոտավորապես 175մլն, իսկհամայնքները՝ 157մլն դրամի չափով ֆինանսական պարտավորություններ՝ կուտակված 2008-2013 թվականներին:
Խորհրդակցության մասնակիցները քննարկել են հիմնականում այն համայնքների ֆինանսական պարտավորությունների մարման հարցը, որոնցնկատմամբ կա դատարանի վճիռ, և գործերը հանձնված են դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը: Համայնքներիղեկավարներից ոմանք պարտավորվել են սահմանված ժամկետում հավաքագրել գումարները, իսկ այդ հարցում խնդիրներ ունեցող համայնքներինառաջարկվել է փոխառություն տրամադրել՝ հետագայում համայնքային միջոցների հաշվին այն վերադարձնելու պայմանով: Այս մեխանիզմը կգործինաև այն համայքների մասով, որոնց նկատմամբ դատարանի վճիռ դեռևս չի կայացվել:
Վարչապետը համայնքների ղեկավարներին հորդորել է օգտագործել իրենց լիազորություններն այդ գործընթացն արդյունավետ ավարտինհասցնելու համար, որպեսզի անբարեխիղճ վարկառուների պատճառով չտուժեն նաև մյուս քաղաքացիները:
Խորհրդակցության երկրորդ մասը նվիրված էր գյուղատնտեսական հարցերին: Գյուղնախարար Արամ Մխոյանի խոսքով՝ հանրապետությունում կատարվել է 54 հազար հա աշնանացան` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արված 39 հազար հա-ի դիմաց: Նրա զեկուցմամբ՝ գարնանացանի համար պատրաստ է 3,5 հազար հա վարելահող, նախարարություն են ներկայացվել 6000 հա գարնանացանի սերմերի հայտեր: Ա. Մխոյանը շրջվարչակազմերի ղեկավարներին հորդորել է չուշացնել հայտերը՝ սերմերը ժամանակին ստանալու համար:
«Քանի որ առատ տեղումների արդյունքում հողում կուտակված խոնավությունը, ընդհանուր առմամբ, բավարար է աշնանացանի համար, պետք է ջրային պաշարներն ուղղել գլխավորապես այգեգործությանը: Ակնկալում եմ, որ հետևողական աշխատանքներ կիրականացնեք գարնանացան մշակաբույսերի տեսականու և հողատարածքների ավելացման ուղղությամբ»,- նշել է Արայիկ Հարությունյանը՝ դիմելով գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներին:
Մկնանման կրծողների դեմ պայքարի վերաբերյալ գյուղնախարարը տեղեկացրել է, որ հանրապետություն է ներկրվել 2560կգ Բրոդիֆակում տեսակի գերմանական արտադրության դեղամիջոց, որից 1330կգ արդեն տրամադրվել է հողօգտագործողներին:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև համայնքների գյուղատնտեսների գործունեության արդյունավետության բարձրացման հարցը: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ վարչապետը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ որոշումների պատշաճ իրագործման նպատակով:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին