09 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Նորանկախ մեր պետականության ամենաթանկ ու նվիրական ձեռքբերումն է Հայոց բանակի կազմավորումը»

Հայոց բանակը նորանկախ մեր պետականության ամենաթանկ ու նվիրական ձեռքբերումն է: Այս մասին Հայոց բանակի օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում նշել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Նա իր ուղերձում, մասնավորապես, ասել է.

«Համայն հայության նվիրական սրբավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայոց բանակի օրվա առիթով բերում ենք Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքը մեր ժողովրդին, մեր հաղթական բանակի սպաներին ու զինվորներին: Նորանկախ մեր պետականության ամենաթանկ ու նվիրական ձեռքբերումն է Հայոց բանակի կազմավորումը, որն արդյունքն է քաջարի մեր զավակների պայքարի եւ առ Հայրենին նվիրումի ու սիրո: Այսօր Հայոց բանակի արիասիրտ մեր զինվորների ու հրամանատարների սխրանքով, երբեմն նաեւ կյանքի զոհաբերումով, անխաթար ու պաշտպանված են մեր երկրի սահմանները:

Հայ զինվորի անվեհեր ոգին քաջալերություն է բաշխում մեր ողջ ժողովրդին՝ առաջնորդելով ամենքիս ամբողջական նվիրումով, նախանձախնդրությամբ ու մինյանց նկատմամբ սիրով ծառայելու մեր հայրենիքին եւ իրագործելու մեր երկրի պայծառ գալիքի լուսավոր տեսիլքներն ու հույսերը: Միածնաէջ Սուրբ Խորանի առջեւ աղոթում ենք, որ Երկնավոր մեր Տերը օրհնի եւ զորացյալ ու հաղթական պահպանի մեր Հայրենիքի սահմանները հսկող բոլոր զինվորներին ու զորավարներին, այլեւ խաղաղության մեջ արդյունավորի աստվածասեր մեր ժողովրդի ձեռաց գործերը՝ հանուն անվրդով ու բարեշեն մեր կյանքի: Թող Տիրոջ շնորհը, սերը եւ խաղաղությունը լինեն ամենքիս հետ այսօր եւ հավիտյան»:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ