Վերահսկողական տեսչությունը կվերածվի վերահսկողության տեսչական մարմնի. Էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված նախագիծ, որը վերաբերվում է կառավարության` 2015 թվականի հունվարի 30-ի «Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ սահմանելու մասին» որոշմանը:
Որոշման ընդունումը պայմանավորված է կառավարության` էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմին ստեղծելու, շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կանոնադրությունը, կառուցվածքը, ամրակցվող գույքի ցանկը հաստատելու և կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 524-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1063-Ն որոշման ընդունմամբ:
Վերոգրյալ որոշմամբ լուծարվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան տեսչությունը և ստեղծվել է շուկայի վերահսկողության տեսչական մարմին: Ուստի անհրաժեշտություն է առաջացել կառավարության որոշման մասին իրազեկել ԵԱՏՀ-ին:
Ներկայումս ընդունվել է որոշում, համաձայն որի` գործում է շուկայի վերահսկողության տեսչական մարմինը: Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունը իրականացնելու համար անհրաժեշտ է փոփոխություն կատարել որոշման մեջ: ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահպանման նկատմամբ շուկայի վերահսկողությունն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեսչությունը և այլ պետական մարմինների տեսչություններ, որոնց վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկատվությունը տրամադրում է Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովին:
Որոշման ընդունման արդյունքում կապահովվի Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից վերահսկողական գործառույթի իրականացումը: