26 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀՀԿ-ականները Բակո Սահակյանի մոտ են եղել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին եւ նրանց հետ քննարկել համագործակցության հարցեր: ԼՂՀ նախագահի մամուլի գրասնեյակից հայտնում են, որ հանդիպմանբը մասնակցել են ՀՀԿ նախագահի տեղակալ Մուշեղ Լալայանը, ՀՀ Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ […]

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել

Նախորդ շաբաթ ՀՀ Նախագահի նստավայրում մեկնարկած Հայաստանի Հանրապետության դեսպանների և առաքելության ղեկավարների հետ խորհրդակցությունների շարքում այսօր Հանրապետության Նախագահը լսել է Ավստրիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի զեկույցը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ […]

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Բունդեսթագի «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության նախագահի հետ

  Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 25-ին Բեռլինի Հումբոլդտի համալսարանում տեղի ունեցած «Քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը Օսմանյան եւ Քեմալական Թուրքիայում» խորագրով միջազգային համաժողովին հանդիպում է ունեցել Բունդեսթագի «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրի ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Ջեմ Օզդեմիրի սկզբունքային դիրքորոշումը Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում, ով հանդիսանում է Բունդեսթագում քննարկման դրված Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի նախագծի հեղինակը: […]

Նորանշանակ ԿԳ նախարարը ներկայացվել է նախարարության աշխատակազմին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանին: Վարչապետը նշել է, որ ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության շրջանակում կառավարության երեք պորտֆել փոխանցվել է դաշնակցությանը, այդ թվում՝ ԿԳ նախարարի պորտֆելը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Արմեն Աշոտյանի գործունեությունը ԿԳ նախարարի պաշտոնում և շնորհակալություն հայտնել նրան համատեղ աշխատանքի համար: Վարչապետը տեղեկացրել է, որ Արմեն Աշոտյանը մինչ […]

«Հայկյան» մրցանակները հասել են հասցեատերերին

Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ավանդական դարձած՝ արդեն 15-ամյա պատմություն ունեցող «Հայկյան» մրցանակաբաշխությանը, որը նպատակ ունի խրախուսել երիտասարդական կազմակերպությունների, որոշակի հաջողությունների հասած երիտասարդ քաղաքացիների, այդ թվում՝ ուսանողների ձեռքբերումները, ովքեր տարվա ընթացքում առանձնացել են իրենց ակտիվությամբ և տարբեր ոլորտներում իրականացրած ծրագրերի […]

Տեղի է ունեցել Արտահանման աջակցման խորհրդի նիստ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Արտահանման աջակցման խորհրդի հերթական նիստը: Խորհրդի քննարկմանն են ներկայացվել տարբեր ընկերություններից ստացված արտահանման աջակցության մի շարք հայտեր: Մանրամասներ են ներկայացվել հայտ ներկայացրած ընկերությունների գործունեության վերաբերյալ: Ներկայացված հայտերի առնչությամբ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ինչի արդյունքում խորհուրդը որոշել է բավարարել օժանդակություն ցուցաբերելու երկու հայտ: Նշվել է, որ այդ ընկերություններն ունեն արտահանման ներուժ […]

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանի դեսպանի հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր Վարչապետը շնորհակալություն է հայտնել դիվանագետին՝ պաշտոնավարման ընթացքում հայ-վրացական միջպետական հարաբերությունների զարգացմանն ուղղված արդյունավետ աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Ընդգծելով Հայաստանի և Վրաստանի միջև երկխոսության բարձր մակարդակը՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այն ամուր հիմք է փոխշահավետ […]

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության Նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

Արմեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ նախագահի ռեֆերենտ

Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված` Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` ո ր ո շ ու մ ե մ. Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտ:

Նախագահի հրամանագրով լիազորությունները դադարեցվել է

ՀՀ նախագահի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ նախագահի հրամանագրով փետրվարի 20-ին դադարեցվել են վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի լիազորությունները: ՆՀ-194-Ա հրամանագրում մասնավորապես նշվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի փետրվարի 17-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված