05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Տեղի է ունեցել Արտահանման աջակցման խորհրդի նիստ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Արտահանման աջակցման խորհրդի հերթական նիստը: Խորհրդի քննարկմանն են ներկայացվել տարբեր ընկերություններից ստացված արտահանման աջակցության մի շարք հայտեր: Մանրամասներ են ներկայացվել հայտ ներկայացրած ընկերությունների գործունեության վերաբերյալ: Ներկայացված հայտերի առնչությամբ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ինչի արդյունքում խորհուրդը որոշել է բավարարել օժանդակություն ցուցաբերելու երկու հայտ:

Նշվել է, որ այդ ընկերություններն ունեն արտահանման ներուժ և պետության օժանդակությունն էապես կնպաստի տնտեսվարողների կողմից արտադրական հզորությունների ավելացմանն ու արտահանման ծավալների աճին:

Այնուհետև քննարկվել են արտահանման խթանմանն ուղղված մի շարք հարցեր:  Վարչապետ Աբրահամյանը կարևորել է արտահանման աջակցման խորհրդի գործունեությունը, որը համապատասխան ծրագրերի հիման վրա, սեղմ ժամկետում, կոնկրետ գործիքակազմերով օպերատիվ աջակցություն է ցուցաբերելու արտահանող ընկերություններին:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ