26 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Փոխվել է Լիբանանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը

  «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Աշոտ Քոչարյանին ազատել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: Միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է (նստավայրը՝ Բեյրութ) նշանակվել Սամվել […]

Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները:

Նախագահը ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համակարգի հարկային և մաքսային մարմինների ղեկավար կազմին ներկայացրել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նորանշանակ նախագահ Հովհաննես Հովսեփյանին: Հանրապետության Նախագահն անդրադարձել է նաև ՀՀ ֆինանսների նախարարությունը վերակազմակերպելու մասին իր հրամանագրին, նոր կարգավիճակում ՊԵԿ-ի առջև դրված խնդիրներին: «Մեր երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության ներկա փուլում անհրաժեշտություն է առաջացել […]

Նախագահն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Սորոկինին՝ պաշտոնավարման ժամանակաշրջանում ակտիվ գործունեության համար, գոհունակությամբ նշելով, որ նրա գլխավորությամբ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը անցած տարիներին արդյունավետ աշխատանք և տարբեր ոլորտներում բազմաթիվ ծրագրեր է իրականացրել: […]

Երիցյանը համամիտ է

Գործադիր մարմինն այսօրվա նիստում հաստատեց Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու նախագիծը, ինչպես նաև նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նիստի ընթացքում նշեց, որ ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի և ՀՀ նախագահի 2016 թվականի փետրվարի […]

Հովիկ Աբրահամյանը նախ ոտքի կանգնեցրեց. նորանշանակ մարզպետները

Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց որոշում՝ մարզպետներ նշանակելու մասին: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Գաբրիել Գյոզալյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ: […]

Երկու շնորհավորանք

Կառավարության հերթական նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Լևոն Յոլյանին` նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթեց բեղմնավոր աշխատանք: Վարչապետը հաջորդիվ  շնորհավորեց  ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին՝ ծննդյան օրվա առթիվ: Վարչապետը Մարտին Սարգսյանին մաղթեց  նորանոր ձեռքբերումներ:

Արծվիկ Մինասյանի մանդատը հանձնվել է Կարեն Շախմուրադյանին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր այսօրվա՝ մարտի 2-ի նիստում, որոշում է կայացրել, որով ԱԺ ՀՅԴ խմբակցության արդեն նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի փոխարեն ԱԺ պատգամավոր է դարձել ՀՅԴ համամասնական ցուցակի հաջորդ համարի թեկնածու Կարեն Շախմուրադյանը: Նշենք, որ Արծվիկ Մինասյանը՝ Էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 25-ին ԿԸՀ արձանագրություն է ուղարկել՝ Արծվիկ Մինասյանի պատգամավորական […]

Վարչապետն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է դիվանագետին՝ Հայաստանում Եգիպտոսի դեսպան նշանակվելու առթիվ և մաղթել բեղմնավոր աշխատանք: Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին երկու բարեկամ երկրների փոխհարաբերություններն ակտիվ զարգանում են, և առկա է մեծ ներուժ՝ հայ-եգիպտական կապերը […]

ԱԺ փոխնախագահը հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի հետ

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 1-ին Տավրիդյան պալատում հանդիպում է ունեցել Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի հետ: Կողմերը քննարկել են ԱՊՀ ՄԽՎ-ի աշխատանքներին ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության մասնակցությանն առնչվող հարցեր: Ալեքսեյ Սերգեեւը բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածությունը միջխորհրդարանական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված