14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արծվիկ Մինասյանի մանդատը հանձնվել է Կարեն Շախմուրադյանին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր այսօրվա՝ մարտի 2-ի նիստում, որոշում է կայացրել, որով ԱԺ ՀՅԴ խմբակցության արդեն նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի փոխարեն ԱԺ պատգամավոր է դարձել ՀՅԴ համամասնական ցուցակի հաջորդ համարի թեկնածու Կարեն Շախմուրադյանը:

Նշենք, որ Արծվիկ Մինասյանը՝ Էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 25-ին ԿԸՀ արձանագրություն է ուղարկել՝ Արծվիկ Մինասյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին:

Նշենք, որ Կարեն Շախմուրադյանը ՀՅԴ համամասնական ցուցակում հաջորդն է՝ 10-րդը, որին հաջորդում է նախկին պատգամավոր Ռուզան Առաքելյանը: Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ ՀՅԴ ղեկավարությունը ցանկանում է պատգամավոր դարձնել Ռուզան Առաքելյանին, սակայն Շախմուրադյանը չի ցանկանում մանդատը զիջել:

Արծվիկ Մինասյանը նախարար է նշանակվել ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության շրջանակներում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ