12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ԼՂՀ նախագահն այցելել է զորամաս/ ֆոտո

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 11-ին այցելել է հանրապետության կենտրոնական շրջանում տեղակայված զորամասերից մեկը, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին: ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ` Բակո Սահակյանին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

Տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի արտագնա նիստը

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ՀՀ ԱԺ-ում  մեկնարկել է  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի արտագնա նիստը: Նիստին ներկա են ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ, Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը  ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները, ՀԱՊԿ ԽՎ-ի […]

ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Կորեայի Հանրապետությունում

ԱԺ Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կորեայի Հանրապետություն: Պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԺ պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը եւ Թեւան Պողոսյանը: Մարտի 10-ին պատվիրակության անդամները հանդիպել են Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Չունգ Ուի Հվայի հետ:  Շնորհակալություն հայտնելով ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը Կորեայի Հանրապետություն այցելելու համար` ԿՀ ԱԺ խոսնակը նշել է, որ […]

ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի արտագնա նիստում էդ. Շարմազանովը խոսել է ԼՂ հակամարտության մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի արտագնա նիստում։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից, հայկական պատվիրակության ղեկավարն իր ելույթում ասել է. «Հարգելի գործընկերներ, 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը եւ ՀՀ Նախագահի կողմից ներկայացվեցին Հայաստանի հիմնական առաջնայնությունները, որոնց մեջ որպես առաջնային ուղղություններ […]

Շարմազանովն առանձնազրույց է ունեցել ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Նարիշկինի հետ

ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը առանձնազրույց է ունեցել ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ ԽՎ գործունեությանը, խոսել բազմակողմ համագործակցության մասին, անդրադարձել ՀԱՊԿ շրջանակում հետագա աշխատանքներին եւ վերահաստատել համատեղ աշխատանքի կարեւորությունը: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ գործընկերների հետ լուրջ փոխգործակցության? ի շահ մեր դաշնակցային հարաբերությունների […]

Վարչապետն ընդունել է հոլանդահայ գործարարներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է հոլանդահայ գործարարներ Արամ Հայկազին և Երվանդ Հայկազին: Հայազգի գործարարները նշել են, որ հետաքրքրված են Հայաստանում երկարաժամկետ ներդրումային ծրագրեր իրականացնելու և, մասնավորապես, կաշվեգործության ոլորտում ներդրումներ կատարելու հարցում: Վարչապետը ողջունել է հոլանդահայ գործարարների՝ հայրենիքում ներդրումներ կատարելու պատրաստակամությունը և  նշել, որ կառավարությունը պատրաստ է աջակցել փոխշահավետ ներդրումային ծրագրերի իրականացմանը, որոնք կնպաստեն տնտեսական […]

ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստի շրջանակում Հայաստանի Հանրապետություն այցելած ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները Երեւան ժամանելուն պես ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, խոնարհումով ու լռությամբ հարգել մեկ ու կես միլիոն […]

Արա Նռանյանն անցել է աշխատանքի

Այսօր ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ղեկավար կազմին է ներկայացրել ՎՊ նախագահի նորանշանակ տեղակալ Արա Նռանյանին: Շնորհավորելով պարոն Նռանյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը նշել է. “Վաղուց եմ ճանաչում Արա Նռանյանին` միասին աշխատել ենք: Պարոն Նռանյանը շատ արժանի գործիչ է, և վստահ եմ` թե´ իր աշխատանքով, թե´ իր փորձով, թե´ իր գիտելիքներով […]

Վարչապետն այցելել է Կոտայքի մարզ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է «Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն»-ի պոլիկլինիկայում, ծանոթացել այստեղ իրականացված վերանորոգման աշխատանքներին և քաղաքացիների համար ստեղծված ժամանակակից պոլիկլինիկական ծառայության պայմաններին: Պոլիկլինիկայի մասնաշենքի  վերանորոգման և գույքի ձեռք բերման համար 2015 թվականին պետբյուջեից տրամադրվել է  շուրջ 150 մլն  դրամ: Տեղեկացվել է, որ պոլիկլինիկան […]

Աղվան Վարդանյանը նոր պաշտոն ունի

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից: Նիստում պատգամավորները քննարկել են նաև «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի