12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Էդուարդ Շարմազանովն ընդունել է Քուվեյթի Պետության պատվիրակությանը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 22-ին ընդունել է Քուվեյթի Պետության արդարադատության, վակֆերի եւ իսլամական հարցերի նախարար Յակուբ Աբդել Մոհսեն Ալ-Սանաային եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամներին: Հանդիպմանը ներկա են եղել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը եւ Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին: Ողջունելով հյուրերին՝ Էդուարդ […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բելգիայի վարչապետ Շառլ Միշելին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելին՝ այսօր առավոտյան Բրյուսելի միջազգային օդանավակայանում և մետրոյում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ, որոնց զոհ են դարձել տասնյակ անմեղ մարդիկ։ «Այս ծանր պահին իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, բարեկամ Բելգիայի ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ոգու արիություն և համբերություն։ Հայաստանը խստորեն դատապարտում […]

ՀՀ ԱԳՆ խոսնակը` Բրյուսելի պայթյուններից

ՀՀ արտգործնախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ գրառում է կատարել Twitter-ում «Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ հստակ տեղեկություններ առայժմ չկան։ Վերջին տվյալով` զոհվել է շուրջ 14, տուժել 11 մարդ»։  

Նախագահը ներկա է գտնվել ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների մեկնարկին

ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ներկա է գտնվել ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների մեկնարկին, որին մասնակցել են ԶՈւ բոլոր զորամիավորումների հրամանատարները, շտաբների, զորատեսակների ծառայության պետերը, ուժային կառույցների ղեկավարությունը, ռազմական ինստիտուտների ղեկավարությունը, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները: Օպերատիվ հավաքներն անցկացվում են […]

ՀՀ նախագահը շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքին

Հայաստանի քրդական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նավրոզի կապակցությամբ։ Մաղթում եմ, որ կյանքի ու բնության զարթոնքը խորհրդանշող այս պայծառ գարնանային տոնը Հայաստանի մեր քուրդ եղբայրների համար դառնա նոր սկիզբ բոլոր երազանքների իրականացման ճանապարհին և նոր հաջողություններ ու ձեռքբերումներ բերի։ Համոզված եղեք, որ Հայաստանի իշխանություններն ու մեր ողջ ժողովուրդը ձեզ հետ են և ձեզ […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում «Բոինգ 737-800» ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որի պատճառով զոհվել է 62 մարդ: ՀՀ Նախագահը խորին ցավակցություն է հայտնել ավիավթարի կապակցությամբ և խնդրել կարեկցանքի ու զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մերձավորներին:

Վարչապետը տնտեսվարողների հետ քննարկել է տեղական արտադրության զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում ընդունել է հայրենական ապրանք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին: Վարչապետը կարևորել է տնտեսվարողների հետ հանդիպումը և նշել, որ կառավարությունն անելու է ամեն ինչ՝ տեղական արտադրությունը խթանելու և նոր թափ հաղորդելու ուղղությամբ: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ պետությունը պատրաստ է տարբեր գործիքակազմերով օժանդակություն ցուցաբերել ընկերություններին՝ նպաստելով արտադրական ծավալների աճին և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել […]

Վարչապետն ընդունել է Վլադիմիր Պուչկովին

    Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտ­պանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարար Վլադիմիր Պուչկովին: Վարչապետը շնորհավորել է Վլադիմիր Պուչկովին՝ Հայաստանի և Ռուսաստանի փրկարար ծառայությունների համագործակցության խորացման, հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ Նախագահի կողմից Բարեկամության շքանշանով պարգևատրվելու առթիվ և բարձր գնահատել նրա ներդրումը […]

Կայացել է Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը

Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:  «Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակը մեր ամենանվիրական տոնն է: Սա հրաշալի առիթ է արժևորելու, հիշելու, քննարկելու, վերլուծելու, գնահատելու մեր ձեռքբերումները: Հանձնաժողովը պետք է ամեն ինչ անի, որ պատշաճ կերպով և մեծ […]

Էդ. Շարմազանովն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարին

Մարտի 18-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թոhմաս Շրափելին եւ հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարի գիտաշխատող Ֆլորիան Ֆեյերաբենդին: Ողջունելով հյուրերին՝ Էդուարդ Շարմազանովն արժեւորել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գործունեությունը Հայաստանում եւ նշել, որ այն հատկապես կարեւոր է ժողովրդավարության զարգացման տեսանկյունից, եւ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու նրա հետ կապերը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի