25 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Վարչապետը խորհրդակցություն է հրավիրել

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր առավոտյան խորհրդակցություն է հրավիրել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված լայնամասշտաբ նախահարձակ գործողությունների կապակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը,  ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն […]

Սերժ Սարգսյանը դադարեցրեց նրանց լիազորությունները

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի մարտի 18-ի ԱԽ-5-Ո-5 և ԱԽ-5-Ո-6 որոշումներով ներկայացված առաջարկությունները` Սերժ Սարգսյանը որոշել է. 1. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի […]

ՀՀ նախագահի շնորհավորել է ասորական համայնքին

Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Մաղթում եմ, որ բնության վերածնունդը խորհրդանշող այս տոնը նոր հաջողություններ բերի և նոր ծրագրերի իրականացման սկիզբ դառնա մեր եղբայր ասորի ժողովրդի համար: Թող սիրո և պտղաբերության այս գարնանային տոնը ուղեկցի գալիք ողջ տարվա ընթացքում և թող հեռու մնան պատերազմներն ու փորձությունները: Հայաստանի ասորական համայնքին մաղթում եմ […]

Հաստատվել է Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021թթ.-ի «փրկության» ծրագիրը

  Այսօր ՀՀ կառավարությունը հաստատել է Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը և միջոցառումների ծրագիրը: Ըստ այդմ՝  կհստակեցվեն Արարատյան դաշտի  ջրօգտագործողների՝ ներառյալ համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները: Որոշումը հնարավորություն կտա Արարատյան ջրավազանային կառավարման տարածքում հավասարակշռել ջրային ռեսուրսների առաջարկը և պահանջարկը, բացահայտել ջրավազանում արտակարգ իրավիճակների  հնարավոր ռիսկերը, դրանց կանխարգելման և նվազեցման […]

Մարզպետների տեղակալների աթոռներն այլեւս թափուր չեն

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Դավիթ Սամսոնյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Գագիկ Գաբրիելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Աշոտ Մուրադյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ […]

77 միլիոնանոց շուկա է բացում Հայաստանի անմիջական հարևանությամբ. ՀՀ նախագահ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ԱՄՆ Արևելյան ափի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: *** Գերաշնո՛րհ սրբազան հայրեր, Սիրելի՛ հայրենակիցներ, Նախ` ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սուրբ Զատկի կապակցությամբ: Ուրախ եմ այս զորեղ և կազմակերպված հայ […]

Գալիք մեկուկես-երկու տարիները խիստ կարևոր են լինելու

Նախագահ Սերժ Սարգսյանը Մարտի 29-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում այցելել է «Մոդեռնա թերափեութիքս» բիոտեխնոլոգիական ընկերություն: Այն հիմնվել է 2011 թվականին և զբաղվում նոր սերնդի դեղամիջոցների մշակմամբ: Ընկերության հիմնադիրներից է ամերիկահայ Նուբար Աֆեյանը, ով նաև տնօրենների խորհրդի նախագահն է: «Մոդեռնա թերափեութիքս»-ի հետազոտական թիմում այսօր ներգրավված է երեք հարյուրից ավելի աշխատակից: Ընկերությունը հետազոտական կենտրոններ ունի ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի […]

Վերահսկիչ պալատը հաստատել է տարեկան հաշվետվությունը

  Մարտի 29-ին տեղի է ունեցել ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի նիստ, որը վարել է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը: Նիստի ընթացքում ՎՊ խորհուրդը քննարկել և միաձայն հաստատել է ՀՀ Վերահսկիչ պալատի 2015թ. տարեկան հաշվետվությունը:  

Մարկ Պրիտչարդն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Մարտի 29-ին Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատգամավոր, ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության անդամ Մարկ Պրիտչարդն Աժ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ Աժ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի եւ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ- ում ՀՀ Աժ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, խոնարհումով ու լռությամբ հարգել մեկ ու կես […]

Տեղակալ է նշանակվել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վախթանգ Միրումյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կա­ռա­­վա­րությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տե­ղակալ` ազատվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախա­րարի տեղակալի պաշտոնից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված